Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/620

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գլխակոր։ Ելի խպռնում ընկավ նրա գլխովը։ Նա իսկի չի յել կարողացավ մնա բարև տալու իր սիրելի Անուշին, վորովհետև պրիստավը վրան մարդ դրած վռազացնում եր։ Դանդաղելու վոչինչ չկար. տանուտերը նախորոք գյուղի կողմից ձի ու զենք եր պատրասաել Վահանի համար:


Միքիանի ժամից հետո Վահանը, լացը. աչքերին թողուփուլ հարսանյաց շորերը հագին գնաց պրիստավի հետ քաղաք ու այնտեղից ել ձիավորների բանակի մեջ դեպի կռվի դաշտ։


ՍՈՎԸ ՎԱՀԱՆԵՆՑ ԳՅՈՒՂՈՒՄ.


Բարեկենդան եր. բայց ո՞ւր եր զուռնա ղավալը, ո՞ւր կայտառ և աշխուժ մանկտու ուրախ ճիչ ու զվարթ ծիծաղը։ Ո՞ւր եր նրանց մշտական ղլղուզը, ձյունակոլոլակին, ափիկին. ո՞ւր եր նրանց թաղ թաղի վրա զորքով ու բանակով կռիվ գնալը, ո՞ւր գյուղացիների ուրախ հռբռոցը, հաղթողների այպը, հաղթվածների ծիծաղը։ Այդ բոլորից և վոչ մինը չկար։ Չեղածի պես եյին յերևում հիմիկ ուրախությունը ու բերկրանքը։ Վոչ վոքի մտքից չեր անցնում ձիարշավել, հրացանաձգություն և զինախաղություն անել, իր նշանածի աչքին ավելի լավ յերևալու համար...


Սովը, սոսկալի սովը ամեն ինչ մոռանալ եր տվել։


Սո՜վ եր։


Ինչ ել կարճուկոթիկ բառ ե, վոր մարդ մտածում ե։ Սո՜վ։ Միայն յերեք տառից բաղկացած, ու այդքան սարսափելի զորություն ունեցող։ Մի ուրիշ խոսք ել եմ գիտում, ելի այդպես կարճ ու կտրուկ. դա սեր ասածն ե։ Դրանցից վորը ավելի շուտով և իսկապես կգազանացնի մարգին՝ չեմ իմանում։

Սո՜վ եր։ .


Ամբողջ յերկու տարի ստերջացած յերկիրը ցանածը անգամ հետ չեր տալիս. մորեխն ել վողողելով դաշտերը՝ վոչնչացրել եր յեղած֊չեղածը։ Տարուց տարի ապրող գյուղացին, սև որվա համար հացի պաշար չունենալով՝ մեծ պակասության մեջ եր ընկել: Հեռավորության ու ձյունակապ ճանապարհների պատճառով շատ դժվարացել եր հաղորդակցությունը քաղաքի հետ, վորտեղից ժամանակ ժամանակ կարելի յեր լինում եժան, համեմատաբար եժան գնով ալյուր բերել տալ. բայց աղքատացած ժողովուրդը ել վոչ փող ուներ ալյուր առնելու, վոչ կրմուղ ուներ բերելու, ու սովը մտել եր իր ահռելի իշխանության մեջ։


Տավարը ապուռ չունենալով վոտից ըեկավ, վտիտացավ ու հի