Պապը վոչինչ չպատասխանեց, չհակառակեց ու անխոս հետևեց թոռանը առանց ընդդիմանալու։ Թոռը առաջնորդում եր պապին։
Կրպակի առջև մարդ ու կին հավաքված, տավարի պես մեկ
մեկի հրելով աշխատում եյին ավելի ևս մոտենալ գինետանը: Սրանցից
շատերը սոված եյին, իսկ մնացածները կամ յեկել եյին հանդիսատես
լինելու, կամ սոված ձևանալու, վոր իսկապես սովածների
համար հրապույր չդառնան։
Կրպակի մղակումը Բռեմ Թյունին մի ահագին փայտ դռան
ռուքն իվեր ցից դրած կանգնած եր, մի կուռը կողքին դրած ու
մյուս ձեռքի յերկու մատի արանքում ծխախոտ բռնած հպարտ
հպարտ ծխում եր, ղլավ տալիս, ծուխը քուլա քուլա վերև ժայթքում
ու բոլորովին անտարբեր աչքով նայում տկլոր ու սոված
խառնիճաղանճ ամբոխին, և յերբ տեսնում եր, վոր սովածների յերերուն
ողակը շատ ե մոտենում, ծխախոտի կոթը կծում եր ու
ձեռքը կամաց կամաց տանում դեպի ցից դրած փայտը, ու շարժուն
ողակը հետ ու հետ եր ընկրկում, լճի մեջ նետած քարից գոյացած
բոլորակների պես։
Թյունու մոտ նրա բանվորը, յուղոտ բաճկոնը հագին, արագ
արագ մի գեր խոյ եր մաշկում, մի ուրիշն ել խարույկ եր շինում
խորովածի համար։ Ամբոխը մաշկվող վոչխարին եր նայում պլշած,
ու սովածների բերանի ջուրը ծորում եր։ Միքանի գամփռներ
շարքով պպզոտած նույնպես ակնդետ մտիկ եյին տալիս մաշկվող
վոչխարին, մերթ մերթ իրար վրա թշնամական հայացքներ ձգում
ու խեթ խեթ մտիկ տալիս մարդկանց կողմը։
Կրպակի մեջ զուռնեն հնչում եր և ուրախացնում ներսը յեղածներին։
Այնտեղ եյին գյուղիի նոր տանուտերը, լեզվանիկները,
հարուստները, վորոնք ճղլիկ սարքած, կամաց կամաց ողի ու գինի
եյին կոնծում, կողակ անուշ անում, ախորժակնին գրգում
մինչի հյութալի խորովածի հասնելը։ Նրանք ծիծաղում եյին, շաղակրատում
ու Թյունոուն ձայն տալիս. հրետին բեր, քարը քարին
կերավ... քիչ բոլթա թակիր...
— Սիչաս, — պատասխանում եր Թյունին ու ներս
նայում ժմներես, խրախուսում կոնծողներին, թամադին փրյուտ
տալիս, վոր ավելի շատ շտրափներ տալ տա ու շողոքորթանքով
ասում.—ըսկել կհասնի, ըսկել կհասնի խորովածը...
«Դեսը գցիր, դեսը գցիր», — աղաղակեցին հանկարծ սովածները պաղատանքով, յերբ Թյունու բանվորը վոչխարի փորոտիքը դուրս տված՝ աղիքները դեն եր ածում:
— Ի՞նչը դեսը գցիր,— բղավեց Թյունին։ — Կորեք այստեղից, այդ