Թանան-ապերը, նրա պառավը ու հարսը լսողություն կտրած սրտատրոփ մեկ-մեկի յերես աշեցին ու անհամբերությամբ աչքները գցեցին դռանը։
— Տե՜ր աստված, այս ո՞վ կլինի,—մրթմրթաց ծերը. այս վո՞ր
հեռավոր բարեկամն ե ինձ միտը գրել այս դժվար ժամանակին...
Շունը նրան ճանաչեց։ Ո՞վ ե և ի՞նչ ե ուզում։ Վաղուց իվեր վոչ
վոք չի ծեծել իմ դուռը, ու կարիք ել չկա... ել ո՞ւմ եմ պետք:
Դուռը բաղխեցին, հետն ել մի դողդոջուն ձայն լսվեց.
— Տանտե՛ր, դուրսը ցուրտ ե, տեղ տվեք գիշերելու։
-Մտիր, հյուրն աստծունն ե,— ձայն տվեց ըստ սովորության ծերը։ — Ձայնը անծանոթ ե,—դարձավ նա իր պառավին,—ի՞նչ ես կարծում, ա՛ կնիկ, անճանանչի պես ե յերևում... Ո ւհ, դուրսը ցուրտ ե, ցուրտ...
«Միխր, — մրթմրթաց հարսը.—այդպես դուռդ միշտ բաց պահեցիր, վոր մեզ այս որին հասցրիր»։
-Լռիր,հարսը, ու աստծո բարկությունը մի գրգռեր,—խոսեց
ծերը. նա մեզանից ապաստան ե ուզում ցրտից պաշտպանվելու
և վոչ թե հաց ու ջուր:
Այդ միջոցում ոտարականը, յերկար յեբիջաղում փաթաթված,
լայն կնգուղը գլուխն անցըած, հրացանը գետնին դեմ տված,նրանցից
միքիչ հեռու կանգնած՝ լսում եր նրանց:
-Ա՛ քիր,—ասեց նա մեղմ ձայնով.— ինչո՞ւ յեք նեղանում։
Դուք կերակուր եք յեփում, և վախում եք, վոր ձեր բաժնին մասնակի՞ց
լինիմ:
«Ահա՛ կերակուրը,— սրտից դուրս պատասխանեց հարսը, ու
կթավորը վեր առավ շուռ տվեց նորեկի վոտների տակ։ Կթավորի
միջից խափվեցին յեռացող ջրի հետ քարեր։
— Աստվա՜ծ իմ,—բացագանչեց ոտարականը սարսափած ու
միանգամայն զարմացած.—քարե՞ր եք յեփում...
«Հա՛, վորդի,— վնգաց ծերը. — թոռներնուս խաբում ենք, մելով
անում, քնեցնում... Մեղքերնիս են գալիս, տանջվում են ։ Բայց
նստիր, տաքացիր...ճրագ չունինք, աչքս ել պարզում չե. լավ չեմ
տեսնում։ Հավտանց ձի ունես դուրսը—ա հարս, գնա տուն քաշիր.
խող խեղճն ել մի անկյունում կանգնի...
Սապետը սրտնեղած դուրս յեկավ, ոտարականն ել նրա հետևից
կրնկակոխ։ Մի րոպե չանցած՝ Սապետը ճչաց ու ներս ընկավ
լեղապատառ։ Յերեխաները զարթնեցին աղաղակով.Զառի աքիրը
ահ ու յերկյուղով չորացած բազուկները կարկառեց դեպի հարսը։
Թանան֊ապերն ել տնքաց, տեղը կանգնեց, «ի՞նչ ե ի՞նչ ե» ձայն
տալով: