Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/633

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


հուսահատ, բեկված սրտով, ձեռքները ծոցներումը, աղքատի աստծուն ատելով, քաշվեցին իրենց նորից ավերվելու վտանգին սպասող խրճիթը, վորի մի անկյունում իրենք եյին տեղավորված, մյուսում Խնձորն եր կապված։ Այնտեղ նրանք մնացել եյին տրտմած ու քարացած: Առաջն ածած խոտը Խնձորը կերել, նստել եր և բերանը փրփրացնելով յերկար ու քաղցր վորոճում եր, ապա յերբեմն փշշացնում և յերբեմն ել վորոճելուց դադարելով, տնքում, ինքն իրան կողքը լիզ տալիս ու, կարծես մի ինչ-վոր բան զգալով, փնչալեն դեպի ինքն արնտեր դարձած տերերին նայում, նրանց աչքն ու հոնքը պահում։


Այսպիսի վայրկյաններից մեկում Չատոյի կինը հանկարծ զգաստանալով քարացած դրությունից, աչքերը արցունքներով լցրած մոտեցավ Խնձորին, վորդու նման գրկեց նրան, մորմոքվելով ու կարոտով պինդ կուլովը փաթաթվեց և խիստ անձագ կերպով ջերմաջերմ համբույրներ տալով , այտերին, ճակատին ու աչքերին, լուռ և անվերջ արցունքներ սահեցրեց իր արցունքից այրված այտերի վրայից։ Չատոն նույնպես լուռ եր ու լցված, բայց աշխատում եր մասամբ թագցնել իր արցունքները և կնոջը քաջալերել:


— Լավ, Նարգիզ, յերեխա հո չե՞ս , ի՞նչ ես լաց լինում։


— Ե՜.ի՞նչ անեմ, ի՞նչ սև հողը գլխիս տամ, վոր լաց չլինեմ. ես ա ե՛լի մեր կարողությունը. ես ել եգուց պարտքատերը գալու յա, վոր տանի. կարկուտս նրան տանի, նրա համար եմ բերանիս պատառն ել հետ քաշել ու սրան ուտացրէրլ,— արտասվահեղձ հեկեկանքով պատասխանում եր գեղջկուհին և նորից փաթաթվելով, յեղջյուրներից բռնած կրկնակի համբույրներ եր տալիս կենդանուն:


— Դե լավ, ե, ամոթ ա: Վահ, ղորթ վոր յերեխա յա դառնում։


— Ինչի՞ դու չլսեցիր, ինձ ասեց...


— Վոր լսեցի, ի՞նչ նրա հերն ել անիծած, շատ ել վախեցնում եր, յեդո՞. կթողամ, վոր տանի. իմ պարտքը 48 մանեթ ա, յեզս հարիր, վոնց կհամարձակվի, վոնց կտանի. են հո արինս շաղ կտամ,— ուժից վեր ե ակամա կեղծ վստահությամբ կնոջ առաջ պարծենում եր Չատոն։


— Հա, վայ գլխիս. եդ եր պակաս. միթամ թե աշխարիցս լիացար, վոր արինդ ել շաղ տաս,— մարդու յերեսին նայելով հեկեկար կինը:


— Հաբա ի՞նչ ասեմ, վոր եսպես ամաչեցնում ես ինձ. թե ղոչաղ ես, լաց լինելուդ տեղակ աղոթիր սաղ մնամ, վոր գնամ մի տեղից ճարեմ, բերեմ իրան սևացնեմ։


— Վորտեղից, ուր ա, վոր աչքը բաց անի աստված...