Այս դառնությամբ Նարզիզը միառժամանակ, կարծես աստծուց դժգոհ,լացն ու հեկեկանքը զսպելով, արմունկը ծնկանը, թաթը քնիրակին (քունքին) դրած՝ վշտակեզ սրտով ամպամած հոնքերի տակից նայում եր բոցոտվող կրակին, վորի բոցերն ու կայծերը նույնքան անհասկանալի և անխորհուրդ եյին նրա համար, վորքան և՛ այն, թե ինչո՞ւ այս անիրավ աշխարհում մինը պետք ե առատ ուտե, խմե, հագնի, զուգվի, անհոգ՝ վոչ ցանի,վոչ ինձի, թռչունի պես կյանք վարի,տանի,տիրի, գերե, ուրախանա, բախտավոր որեր տեսնի ու ցնծա, իսկ մյուսը քաղցած, ծարավի, մերկ, ահը սրտումը, մահը մտքումը սրան նրան գերի դառնա. ինչո՞ւ. մինը պետք ե անչափ ունենա, իսկ մյուսն անհամեմատ վոչինչ չունենա. ինչո՞ւ մինը պետք ե ծառայի, մյուսը տիրանա, հարստանա. ինչո՞ւ չպետք ե արդարություն լինի, յեթե կա աստված և ամենին ել նա յե ստեղծելի:
Բայց իսկապես Չատոյի դրությունն ավելի դժվար եր. նրա
սրտակեզ մտահոգությունն ու մորմոքվելն ավելի կարեկցական եր,
քան Նարգիզնեը, վորովհետև վերջինս բացարձակ հայտնում եր իր
սիրտը լցված դարդն ու դառնությունը, իսկ Չատոն թագուն, ներսիցն
եր այրվվում խորովվում, չցանկանալով կնոջ ցույց տալ իր
թուլությունը. սա աշխատում եր շատ չկոտրվել նրա աչքում և
կոտրել նրա սիրտը, այլ աշխատում եր տղամարդությունը պահել,
վորքան այդ հնարավոր եր մինչև վերջին վայրկյանը։ Սակայն այդ
կեղծ և ամեղ դրությունը իսկույն կարդացվում եր նրա թախծալից
ե ակոսված դեմքի ու ամպամած հոնքերի վրա։
Ծովն քիլ ընկածի նման, ճշմարրտ ե, մեր գեղջուկ յեղբայրն աշխատում
եր կյանքի հալածող ալիքների հետ կռվելով մի կերպ լողալ,
գոնե մի ցախից բռնել ու ափ դուրս գալ, սակայն նրա թույլ
նեցուկները խիստ անհույս եյին։ Որինակ՝ նա մի կողմից հուսադրվում
եր, թե «եգուց վոնց վոր լինի մի տեղից 48 մանեթ
կճարեմ ու յեղս կազատեմ», մյուս կողմից ել սարսափում եր
մտածելով, թե « մի՛ գուցե չճարեմ ու աչքիս լիսը հանեն՝ յեզս
քշեն ու տանե՞ն»։ Այս մտքերը հրեշներ եյին դարձել և միանգամայն
ահավորել նրան:
Չատոն նստել եր ոջախից ծռանց և մերթ նայում եր իր սիրելի
յեղբայր Խնձորի փայլուն աչքերին ու փրփրալից վորոճին,
մերթ բախտից խռոված իր վշտադեմ Նարգիզին ու հուզվում և ալեկոծվում
գաղտնապես. և հենց այս գաղտնիքի մեջ եր, վոր
փշրվում եր ու խորտակվում նրա անմեղ և անզոր հպարտությունը.
նա սրտի այս դառնությամբն զգում եր, վոր ինքը դերի,