Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/638

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


— Հրաման քեզ։


— Չեն թողնիլ։


— Ո՞վ չի թողնիլ տերտերների ձեռքին չի, նրանք ինձ քսոսք են տվել։


— Դրուստ ա, տերտերների ձեռքին ա, համա պետք ա իմանաս, վոր տերտերի հոգին ել հարուստների ձեռքին ա:


— Չե, յես պիտի հանեմ, յես խաչը հանելու համար պարտքի տակ եմ ընկել։


— Ո՞ւմնից ես պարտք արել։


— Խևանց Խոջիցը:


— Ինչքան վերցրիր ու ինչքան գրեց։


— Իրեք մանեթ վերցրի հինգ ամիս ժամանակ դրեց ամառս յերկու որ հունձ պիտի անեմ, ժամանակը լրանալու որն ել, շահը հետը, հինգ մանեթ փող պիտի յետ տամ, յերկու յել լավ վորցկաճուտ։


— Պահ. քու տունը չքանդվի, ա Չատ են ա կարճ ասած մանեթին յերկու մանեթ շահ ա գրել, ելի...


... Խեղճ Նարգիզն «աչքի մինը հազար եր շինել»— նա անհանգիստ յեղած ու անդադար դուս ու տուն եր անում. այսինքն՝ բոբիկ վոտքերով մի առժամանակ ձյունի մեջ կանգնում, նայում, ծկրակում եր «ժամի» ճամպին, դողդողում, սառուսուռ զգում, սրսրթալե ներս գնում, վոտքերը տաքացնում կրակի վրա, նորից դուրս գալիս և այսպես անվերջ շարունակում՝ լի հավատով սպասելով, թե այն ե վորտեղ վոր ե, Չատոն մեռոն ա թաթախ խաչը ձեռին «երեցներին ու տիրացուներին» բերելու յե, վոր իրանց բախտի չար վոգիներին տանից քշեն, հալածեն...


Բայց վորքան յեղավ գեղջկուհու զարմանքը, ինչպես փշըվեց նրա հույսը, յերբ, յերկու ժամվա չափ դուրս ու ներս անելուց հետո, տեսավ, վոր Չատոն գալիս ե ձեռնունայն, առանց խաչի, առանց տերտերի ու խալիփի և, վերջապես, առանց հույս ու հավատի, շփոթված ու վրդովված, անիծելով և հայհոյելով։


— Ա՜խ: Յերանի թե թուրք լինեյի, յերանի թե ջհուդ ու նասրանի ծնվեյի....,— աղաղակում եր Չատոն և սառուցները կոխ տալով գալիս եր դեպի այնպես արագ, վոր կանգնեցնել անկարելի յեր, այնպես հերսոտած, վոր հետը խոսել չեր լինում. նա բարեպաշտությունը մի կողմը թողած, ինքնամոռացման մեջ ընկած, այնպիսի անեծքներ ու հայհոյանքներ եր հնարում, վոր թերևս իր կյանքումը լսած ել չեր նույնիսկ ամենափուչ և վայրենի մարդուց...


— Չե, յես թուրք եմ դառնալու, յես այսուհետև ել ասծուն հավատալու չեմ ել ասելու չեմ թե յա Քրիստոս կա, յա պա-