Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/637

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Նարգզի հետ միասին, մի առանձին թեթևություն զգալով իր դարդերին, տարորինակ հոգացողության ու պատրաստության մեջ եր ձգել թե իրան և թե նրան։


Առաջին զանգահարության միջոցին, նա՝ կացինը ձեռքին, հարձակված դուրսն ընկած փորը հաստ մի կոճղի վրա, վորքան ուժ ուներ, շտապ-շտապ հարվածելով նրան, կրակի համար ձլանգներ եր ճեղքոտում նրանից, իսկ կինը, չնայելով վրայի ցնցոտիներին, բաց մսին ու անիրավ ցրտին, մարդու ճեղքոտած փայտերը ձյունի միջից ժողովելով գիրկը, ներս եր կրում ու ոջաղի կրակը վառում, թեժացնում, ինչպես այդ յերևում եր նրանց ծխնելույզից բլբլալե դուրս յելնող ծխից, վորն այդ որն ամենևին աղքատ Զատոյի ծխին չեր նմանում. թվում եր, թե Չատոն ու կինն այդ որը մի հանդուգն քայլ են արել և իմացվեց, վոր նրանք, խնայելով իրենց արդեն ունեցած պարտքերին, վոր ամեն վայրկյան հրեշի պես, կրծում եր նրանց սիրտն ու հոգին, վճռել են մի ուրախություն անել իրենց տխուր, դատարկ ու պատուհաս հարկի տակ։ Նրանք կարծես թե մոռացել ել եյին Խնձորին, վոր դեռ ելի բառանչում եր ու վայ տեր կանչում... այն ժամին։


Յերկրորդ զանգահարության միջոցին Չատոն անհամբեր կացինը խփեց, կոճղի մեջ պինդ տնկեց, վերջին ձլանգներն ել ինքը գիրկն առնելով, արագությամբ մտավ տուն—իր ոդան և հագի պատռոտուն կարճ քուրքի վրայից հագնելով նաև կարկատած չուխան, վորպես «աղիզ որվա հագուստ», դուրս յեկավ շեմքից և քայլերն ուղղելով դեպի յեկեղեցին, հետ նայեց նորից ու կնոջը «հալհալ արեց», այսինքն հաստատ պահ տվեց, վոր պատրաստ կենա...


— Նարդիզ ջան, յես ես ա գնում եմ, ամա դու աչքերդ խուփ չանես. մինը տանը, մինն ել ժամի ճամփին պահես ու իմանաս, վոր հազարից մի անգամ մեր տունն երեց, տիրացու ու մարդիկ են մտնելու...


— Գնա, գնա. արխեյին գնա, վոնց վոր ասում ես, ենպես ել կանեմ։


— Նարգիզ, վողորմի հորդ, չայն ու կերակուրը չսառցնես, — կրկին ու կրկին պատվիրեց Զատոն և հույս ու հավատը հայոց մեռոնի պես յերեսիցը կաթկաթելեն դեպի «ժամ» գնաց, վոր իբր թե տերտերներից սփոփանք, մխիթարանք և քաջալերություն գտնի


— Հառաջ բարի, ո՞ւր, Չատո ախպեր. ժա՞մ, թե ուր,— պատահելով նրան, հարցրեց նույնպես «Ժամ» գնացող հարևաններից մինը:


— Ժամ, հրաման քեզ յա բախտ, տեսնենք եսոր խաչը ջրիցը յես պիտի հանեմ։


— Դո՞ւ: