Հաց առնեն, ու ինքը սիրտն ու թոքն երված պատանին ըկավ քաղաքի ամեն ճամփին ու խոռը, ամենը քունջն ու պուճախ աչքի տակ առավ, տեղի ղայիմությունը ու վտանգավոր կողմը լավ վարավուրդ արեց ու բեզարած, ջարդված ել յեդ վեր ելավ, ձորիցը դուս եկավ, ղրաղ քաշվեց, մեկ բրջի վրա նստեց, Արփաչային ու արեգակի մտնելուն նայեց, աղլուխը ձեռըն առավ ու բայաթի ասեց։
____
1.Աղասու մտորումները հայոց անցյալի յեվ ապագայի մասին։ 2.Պարսիկ-ոսմանցի բռնության դեմ կռվի ի՞նչ ձեվեր ե առաջարկում Աբովյանը: Օգտագործեցեք ներկա հատվածի նյութը: 3.Հայդուկային գրականությունն իր սկիզբն առնում ե «Վերք Հայաստանի»-ից:
____
ԱՂԱՍՈՒ ՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ
Բրջի դռանը մարդ չեր յերևում. վոր մի քիչ կռացան, մտիկ
չարին, գլխներին կրակ վառվեց... Մեր ջիվան Աղասին, վոր հինգ
տարի սար ու ձորի, գազան, հարամու գլուխը չի տվեց, պահեց,
են բաներն արեց, վոր աշխարքումը քիչ տղամորդի արած կըլի,
վերջը Գրասովկսի դեներալի հետ թռավ իր ցանկալի վաթանը, վոր
իր ջրատար հոր հետին շնչին հասնի, ու հենց բերդն առան թե չե, նա՝
մերը կորցրած դառան պես՝ ել չի համբերեց, վոր վոտքը մի քիչ
խաղաղվի, ընկավ բրջե բուրջ վոր հոր անունը չհարցրծցրեց մեկ
յերևանցի հայ առաջն ընկավ տարավ նրան են բրջի դուռը, վորտեղ
վոր նրա տարաբախտ հերը մեկ քանի հայերի հետ բռնված
եր։ Բայց անիրավ պարսիկքը վաղուց եյին իմացել նրա ղոնշունի
հետ գալը ու նրա սպանածների հեր, ախպեր, ազգական, մինչև
տասը մարդ գնացել՝ են բրջումը տափ եյին կացել։
Յերեք թուրը ընկել եյին ղրաղումը, մյուսները փախել,-
ա՜խ, լեզու, լռվիս, ի՞նչ կըլի - Աղասին, հրեշտակ Աղասին՝
յերկու խանչալ սրտումը ցցված, յերեքը քամակումը, ու վոտ ու
ձեռ հազար տեղ յարալու փարալու՝ իր վողորմելի հոր դոշին, արինը
ծովի պես չորս կողմը բռնած՝ վոր սրբազանը վրա հասավ։
Աջու ձեռը վոր չեր տարել, վոր հոր գլուխը, են ձնի պես սպիտակ
մազերը մեկ խտտի, մեկ դոշին կպցնի, վոր ենքան տարվան երված
սրտի մուրազն մի առնի, հովանա, հենց տեղն ու տեղը ուսը վեր
եյին բերել ու կտրած ձեռը մնացել եր հոր գլխատակին. յերեսը
յերեսին ու ձախու ձեռը ենպես փետացած, դոշի վրա ընկած։
ւ