Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/65

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Պ. ՊՌՈՇՅԱՆ


ՊԵՐՃ ՊՌՈՇՅԱՆ

(1837—1907)


Պերճ Պռոշյանը հայոց գրականութեան մեջ հայտնի յե իբրև հեղինակ ազգագրական վեպերի։


Ծնվել ե Աշտարակ գյուղում 1837 թ. գյուղական դերձակի ընտանիքում։ Սկզբնական կրթությունն ստացել ե տեղական դըպրոցում, վորը հազիվ տարբերվեր Ռաֆֆիի նկարագրած տեր. Թոդիկյան դպրոցից: Պռոշյանի ուսուցիչներն են յեղել Եջմիածնի ժառանգավորաց դպրոցից յելած մի տիրացու, ապա մի վարդապետ, իսկ սովորած առարկաները բացառապես կրոնական։ Այս տարրական ուսումից հետո Պռոշյանին տեղափոխում են Թիֆլիս, ուր նա չորս տարի սովորում ե Ներսիսյան դպրոցում։ Ավարտելով դպրոցը, վերադառնում ե գյուղ և պարապում ուսուցչությամբ։


Գյուղական ուսուցչությունը նրան լայն հնարավորութքուն ե տալիս մոտիկից ճանաչելու գյուղական աղգաբնակությունը, դիտելու նրա նիստուկացը, սովորություններն ու հասարակական յերևույթները։


Այնուհետև մենք նրան տեսնում ենք ուսուցչություն անելիս հայաբնակ մի շարք քաղաքներում.—Թիֆլիս, Շուշի, Յերևան, Ագուլիս, Աստրախան։ Պռոշյանը մի առանձին ձգտում ե ունեցել ամեն տեղ գլուխ բերելու որիորդաց դպրոցների բացումը։ Այդ նրան հաջողվում ե Թիֆլիսում և Ագուլիսում։ Պռոշյանի այդ քայլը առաջադիմական ե յեղել մանավանդ ասիական պայմաններում, ուր աղջիկների կրթություն ստանալը հանցավոր յերևույթ կամ շռայլություն եր համարվում այն ժամանակ։


Պռոշյանի աստանդական կյանքը վերջանում ե, յերբ 1887 թվին հայոց լեզվի դասատու յե հրավիրվում Ներսիսյան դպրոց։ Այլստեղ նա հաստատվում ե ընդմիշտ։ Պաշտոնավարում ե մինչև