Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/641

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


յեղած ու վշտահար և անոգնական զավակի։ Բայց իզո՜ւր, տգետ տերտերը նույնքան անզգա մնաց, վորքան տանուտերը, իսկ յերկուսը միասին, ինչպես յեկեղեցու պատի քարերը։


—Ինձ ո՞ւր ես գանգատվում,վորդի,գիըւմ չես,վոր յես դուխսովնի յե՞մ։ Եդ գործը սրա գործն ա, գանգատդ սրան արա...


— Հալբա՞թ վոր դրա՛ դործն ա, միայն թե քու խաթրն ավելի կրնդունի, տե՜ր հայր ջան...


— Չե, վերդի, յես մարմնավոր գործերին խառնվում չեմ, եդ սրա գործն ա, սրան գագատվիր ,—կրկնեց տերտերը, վորին նա, Յերիքովի ճանապարհին ավազակների ձեռքն ընկած վիրավորվածի նման հայր գոչելով, այնքան հուսով սպասում եր, թե մի կերպ կմխիթարի իրեն, մի կերպ կմեղմացնի իր սրտի դառնությունը։ Բայց իզուր,հուսախաբություն։ Ընդհակառակը,տեր հայրն անտարբերությամբն ավելի լքացրեց Չատոյին, քան Թուխինի տղեն, իսկ տանուտերը, տեր հոր այդ անբաժան սեղանընկերը, վոչ միայն ամենևին չգթաց նրան, այլև աննկարագրելի ու քարացած սրտով կարկտի պես քարեր շպրաեց խեղճ մարդու սրտին։


— Քյոխվա ջան... հողս... հողս...


— Ձենդ կտրիր, ախմախ Կարամղադա. մի թիզ հող ա, հո մի որավար չի։


— Մի թիզ ա, ղորթ հրամայում, ամա իմ միակ հուսատեղն ա, աղաչում, խնդրում եմ, թողաս վոչ խլի, թողաս վոչ, վոր ինձ անբախտացնի...


— Կորիր, բռադ լի գլխիցս. քեզ պես մի անպետքը մարդու համար յես կարալ չեմ, վոր գեղի պետքական ու լավ ժարդկանցից մեկի քեփին դիպչեմ։ Մարդն արին-քրտինք ա թափեր հարիրներ ծախսել: Հնդստանից ել ծառ ու տինկ բերել, տնկել, վոր ինչ ա քու մի թիզ հողի խաթեր պտուղը չափարի դրսիցը խալխը թափ տան, ուտեն։


— Քյոխվա ջան, նրա ծառերի ճղները դրսի աստուծ ա յերկարացրել, իմ մեղքն ի՞նչ ա վոր հողս խլի:


— Հողը թագավորինն ա, քոնը չի. ում ուզենամ, նրան կտամ. իրավունքն ինձ ա տված։


— Վա, եդ ի՞նչ ես հրամայում, ա վոտքիդ մատաղ. Թուխինի տղեն քիչ հող ունի՞, վոր նրան տաս. հողն իմե ա, աղքատը յես եմ ախր, նա զոռդան զոռ յեկել, խլում ա։


— Աչքիդ պտուղն ել ա հանում. խի՞ յես աղքատ, խի՞ յես անկյալ։


— Աղքատութինն ախր աստուծ ա տվել, յես ինչ մեղավոր եմ։