Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/642

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Մեղավոր ես...


— Թող քու ասածն ըլի, քյոխվա ջան. գիտամ, վոր շատերին ես վողորմացել, քո ասծու սերը, ես մի անգամն ել ինձ վողորմա, ինձ պահիր. մերկ ու մեղք յերեխանցս մրվաթ արա, թողալ մի, նա հարուստ մարդ ա, զոռ շատ ունի, կարըմ չեմ աղաքին կաղնեմ, ուժս ախտըմ չի, ու հողս զոռդան զոռ զավթում ա, տունս գլխիս քանդում ա։


— Ասեցի վոր, քանի պատիվդ վրեդ ա, քաշվիր գլխիցս, քիչ զահլաքյուշտ արա, թե չե վեր կկենամ ու ես ձեռիս մաթրախովը մեջքիդ կաշին մին, հինգ, խորխահան կանեմ։


— Քյոխվա, արևիդ մատաղ, քյոխվա. յերեխեքս մեղք ու կրակ են։


— Աղա, տո քյոփողլի. թեզ ով եր ասում, վոր մի գլուխ հենց յերեխեքգ շատացնես...


— Քյոխվա, մրվաթ արա...


— Այ, այ, իմ մրվաթն ես ա, այ...


Տեղից վեր թռչելովդ հարձակվեց անգթաբար և սկսեց շրըփալե ու վրա-վրա մտրակահարել: Իսկ նա, ահռած մարդ գազանից, գյորայից թևերով պաշտպանվող թռչունի նման, ձեռները մտրակին դեմ անելով՝ հետ հետ գնաց, քարովն ընկավ ու մեջքի վրա վայր ընկավ, վերկացավ նորից և սաստիկ հուսահատությունից ինքնամոռացության մեջ ընկնելով, սկսեց արհամարհել նախկին աղաչանքներն ու պաղատանքները և ասաց վճռական կերպով.


— Տեսեք, յես ես ա գնում եմ հողիս վրա արին թափեմ, ել հույս չկա, համբերութինս ու աղաչանքս ել հատավ...


— Ի՞նչ, ի՞նչ. արին ես թափելո՞ւ. այ քեզ արին, այ... այ...


Շրըխկ, շրըխկ, նորից մտրակահար անելով, քրքրեց միսը բաց աղքատին և վռնդելով յեկեղեցու բակից, բարձավ տեղը և պարծեցավ.


— Շան տղա. յերկու շաբաթ ա ամեն կողմից թե սուդյա, թե քյոխվա, ասում են մի թիզ հող ա, ձեռը քաշիր, թող վոր մարդի ծառերը չփչանան, սա յեկել ա համարձակ-համարձակ հաչում կշտիս թե՝ «արին կանեմ». ձեռիս շորվեն խմեցիր. դե հիմի եդպես շլինքդ քորելով, վորտեղ ուզում ես, գնա...


Այսպես վերջացրեց տանուտերը, իսկ քահանան այդ սրտաճըմլիկ տեսարանին Զաքարիայի լռությամբ իր հանդիսատես լինելը բավական չհամարելով, դեռ գովեց ել նրան, դեռ շոյեց ել նրան։


— Շատ լավ արիր, աչքն ել հանեցիր. պետք ա իրան թայ ու թյուշը ճանանչի. քյոխվի ու սուգի խոսքն ել վոր չի լսում, ել ումը պտի լսիլ: