փշրեցին ել արցունք անձրևի պես ամենի աչքերից թափեցին և ել ապառաժ չթողին, բոլորը վողբով հալեցին ու վողջ գյուղը վայոց ձոր շինեցին։
Քարասիրտ, անզգա և անխիղճ մնացին միայն հարային յեկած՝
հարուստների շամփուրները լիզող և Չատոյի իսկական յեղեռնագործները,
արյան հետ միշտ գործ ունեցող վոստիկանները, դատավորները,
տանուտերը և պահապանները։ Այս բոլոր մահապարտները,
այսինքն, անուսում տգետ ու անգիտակ ժողովրդի ջանն ուտող
ցեցերը, վաղուց յեկել և անարժան կերպով շրջապատել եյին իրենց
անարդարության և անիրավության յերեսից ընկած անմեղ զոհին ու,
ձևականապես, արտաքուստ, ամբոխին խաբելով, իբր թե իրողությունն
ու ճշմարտությունն արձանագրում եյին իր տեղը, ուր հայ
գեղջուկին անհասկանալի ռուս լեզվով, հոգուտ Թուխինի տղի, կեղծ
ցուցմունքներ եր տալիս նրանց գերի դարձած գյուղական հայ տանուտերը,
և ուր քարացած հոգով, բայց մեռել ուտողի աչքերով
հանդիսատես եր նաև մեզ հայ տգետ տերտերը։
Կաշառակեր վոստիկանների ձեռքով կազմած այս կեղծ ու պատիր
պրոտոկոլը վոչինչ ոգուտ չունեցավ վորբերի համար:
Թուխինի տղին, իբրև ծանր վիրավորվածի, ինչպես արձանագրված
եր պրոտոկոլում, առժամանակ ամենևին տեղից չշարժեցին,
իսկ Չատոյին շուտով գերեզման իջեցրին։
Թվում եր, թե գերեզմանում գոնե Չատոն հանգիստ կունենա,
բայց նրա վոսկորներին այնտեղ ել հանգիստ չտվին. դատական
քննչի ձեռքով միքանի անգամ, անքուն վորդերի պես, նրա մարմինը
շարժեցին տեղից, հանեցին գերեզմանից, կտրտեցին ու քերթեցին,
և այդ ձևականությամբ ել իրենց գործը վերջացրին։
Դեղին վոսկու, կարմիր գինու և յուղոտ խորովածի յերկրպագուները
Թուխինի տղին ուզեցին, ու արդարացրին, իսկ այրին ու
վորբերը մնացին քաղցած ու ծարավ այրվելիս մինչև 1905 որհնված
թիվը։
Մոտ տասը տարուց հետո, այս թվականին միայն արդար դատաստան
տեսնվեց գյուղում, ուր, ինչպես և ամեն տեղ, հեղափոխության
շնորհիվ սարսափ տիրեց հարստահարիչներին ու կաշառակերներին,
վորոնք ե՛լ չկարողացան հովանավորել Թուխինի տղին։
Յեվ մի յերեկո գյուղի ամբողջ շրջակայքը հանկարծ վառվեց, լուսավորվեց
ու միքանի անգամ հրացանի ճայթյուններ լսվեցին նրա
այգում։ Թուխինի տղեն սպանված եր, և կատաղի հրդեհը լափում
եր նրա թե՛ այգին և թե՛ տունն ու տեղը, վորով խորտակվեց և