Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/650

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

նրա բախտի անիվը, և այսպիսով միայն վերականգնվեց մեր ժամանակ արդարադատությունը։


Իսկ խղճուկ վորբերը վերջապես ստացան իրենց պապական հողը։

«ՉԱՏՈՅԻ ԲԱԽՏԻ ԱՆԻՎԸ»


ԱՂՔԱՏԻ ՀԱԼԸ

(Հատված)

Այնտեղ, գյուղամիջում մի չարդախավոր դատարանի առաջ մի սարսափելի բարբարոսություն եր կատարվում։


Վաշխառու Ղահրաման աղեն գեղի աղքատ ռանչպար Սահակին պարտքի յերեսից փակված թագնված տեղից դուրս եր քարշել և վոտքի տակ տված քեչի պես հարում եր անողորմաբար։


— Տո թան լափողի տղա, յես քեզ չասի, թե առանց դավի դառաբի փողս բեր տուր իր շահովը։ Հարամզադա, քեզ չասի, թե դիվանի չգցես, վոր մինին երկու չտաս։ Մհետ երկու հետ ասիլովս ել հըսկանըմ չիր։ Լբստրակի թոխում, գոմի ախոռումը տապ անիլով իր ուզում ձեռիցս ազատվես։ Վոր ասըմի, թե ինքն իր կամքով լծան տակը մտնող յեզան պես, ինչքան ուղըմ եմ բեր, տուր, ինչի՞ չիր անկաջ ունըմ. խելքդ ում վրա չեր գնում, գիդըմ չիր, վոր վիզդ թոկ գցած միմոն եմ շինելու ու պար ածեմ սըհե՞նց։ Դե հըմի պար արի, փրսող արա. տհե, հող լիզ տուր։ Ես քառ ընգճներովդ չեր լսո՞ւմ, ես ձեռներովդ չիր բերըմ փողերըս, ես վոտներով իր փախչըմ, տապ անըմ, հերսոտած փրփրած վորոտում եր նա և ձեռի փայտով աղքատի գլուխը, կողերն ու թիկունքը, ձեռն ու վոտը ջարդելուց հետո, մտրակի կոթն ել ականջը կոխում, իսկ նա կրակի մեջ այրվողի նման աղաղակում, դես ու դեն դուրս եր թռչում և աղիողորմ ձայնով ոգնություն եր խնդրում։


— Վա՜յ: Վա՜յ ազատեցեք, աչքս հպնեց, ձեզ մատաղ, թե ձեր վորդկերանց արևը կսիրեք, թողալ միք, ինձ մորթըմ են... վայ...


Բայց ավաղ, ոգնության գեթ մի շարժում անող չեր նկատվում, գազանի ձեռից ազատել վոչ վոք չեր համարձակվում, իսկ նա աղքատի «դունչը տափերը քսելով» պարծենում եր խրոխտագին։


— Հա, դհե վայ, հարայ կանչիր, տենամ ով ա են ոխտը գլխանին, վոր մոտ ա գալու ու քեզ պես շանը խլի իմ ձեռքից։ Հա, եդպես, ինչքան ջանըմդ ջան կա, ղայիմ կյոռա, վոր բիրդան վախ—