Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/654

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Գիքոն եր խփի տակ ծածկվողը։


Վեց տարի հարևան գյուղն ել եր խավար։ Գյուղի աղքատներն ել եյին գիշատվում վաշխառուների ճանկերում, բայց շնորհիվ «Սիմոն վարժապետի»-ի անխոնջ ջանքերին, գյուղացիների աչքը բացվել եր արդեն. նրանք ճանաչում եյն «իրանց խերն ու շառը» և իրենց չարակամն ու բարեկամը։


Առաջ ով կհամարձակվեր ձայն հանել տանուտերի, հարուստների ու վաշխառունեի առաջ նրանց ասածն ու արածը պատգամ որենք եր «անլեզու հայվան» աղքատների համար և հրամանն անդառնալի։ Հարուստն առաջ, աղքատը հետ, կարողություններն անհավասար, վարելահողն անհավասար, և կոռ ու բեգիառը միայն աղքատների վզին. նրանց ջրելու ջուրն առատ, սրանցը ծմծման. նրանց կա՛յքը, սրանց հարկը շատ. նրանք ուրախ միշտ քեֆի մեջ, սրանք տխուր, հոգսերո՛վ լի. նրանք հագած֊կապած, բնակարանները կրապատ, սրանք մերկ, քաղցած, տունները գետնափոր կամ խրճիթ. նրանք հարյուրներով ապրանք. հազարներով փող ունեյին, իսկ սրանք միշտ պարտք և ցավ. նրանք կորագլուխ, համարձակ, սրանք ստրուկի նման վիզները ճկած, իրավունքից, ձայնից զրկված. վերջապես նրանք մեղադրող, պատժող, իսկ սրանք առանց հանցանքի մեղավոր ու բանտարկված...


Բայց իսկ և իսկ ուսուցչի կոչմանը հավատարիմ, ազնիվ գործ չի դրոշմը ճակատին, արդարության ու հավասարության ղինվոր «Սիմոն վարժապետո»-ը մի լուսատու ջահ եր դարձել մոռացված, խավար գյուղի համար, բժիշկ եր դարձել այնքան ախտերի ու ցավերի համար։ Նա վեց տարվա ընթացքում կռվելով խավարի դեմ իր որինական և ազդու բողոքներով տանուտերի և դատավորների ապորինի վճիռները քանդել տալով, պատմել եր տվել նրանց, աչքերը վախեցրել, կամայականությունները կոտրել և բուռն կերպով սանձահարել եր ամբոխի տգիտությունից ոգտվող ցեց ու տզրուկներին։ «Սիմոն վարժապետ»-ի գրչի ուժը փորձելով, վերջիններս նրան ակամա բարեկամ դարձան. իսկ նա, լավ ըմբռնելով սրբազան առածի միտքը, թե «շան հետ ախպերացիր, ամա փետը ձեռիցդ մի գցիլ», վոչ մի րոպե ձեռից բաց չեր թողնում, շարունակ մտրակում ու լուսավորում եր գյուղը։ — Նա բացի մանուկներին դաստիարակելուց, բացի լուր որերն անդուլ աշխատելուց, աշխատում և գործում եր նաև կիրակի որերը։


Ծերերին և մանավանդ յերիտասարդներին գլխին ժողովելով, հեշտ, պարզ և անպաճույճ յեդվով հասկացնում եր նրանց իրենց ազգի ծագումն, անցյալը և ներկան. հալածողների, հալածվածների և