Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/653

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Այտեղ ուրախություն եր տիրում։ Նրա կտուրներից առատռրեն ծուխ եր բարձրանում, ծառաներն ու նրանց հրամայող «աղակինը» կամ «խանումը» ուրախ, զվարթ, առողջ, սենյակից մառան, մառանից սենյակ եյին մտնում , ուր խորովածի հոտը մարդու սիրտ քամ եր տանում։ Նրա յերեխաներն աղքատների արյան գնով հագած, կապած, փորները կուշտ, խինդն ու ծիծաղն յերեսներին լորի ճուտերի պես վխտում եյին դես ու դեն և հարսանքատուն կարծել տալիս, մի խոսքով՝ նրա հարկի տակ դարդի բուն չկար. բայց նրա տունն ու դուռը նման եր մի ծաղկավետ ու կանաչազարդ այգու, պարտեզի, վորի մեջ, սակայն, ոձի շուրջն ոձի ճուտերն եյին կյանք քաշում։


«Խանումը» գառան չխրթմեն, թայմ ձուկը, համով ու հոտով խորովածն ու խաշլամեն արդեն յեփել, պատրաստել եր մառանում. արդեն սեղանի վրա ողու և գինու գավերը շարվում եյին շարքով, իսկ Ղահրաման աղեն՝ Կ. գյուղի ոձերից մինը, Բեղալթին, Պետոն , Ղիտին ու մյուսներն ամբողջ «կամպանիայով» կրապատ յերկհարկանի և տերսակ-տեսակ ներկերով նախշած շինության պատշգամբում մինը չիբուխը, մյուսները ծխախոտը բերաններին, հպարտ-հպարտ զրույց անելով, դեռ շրջում եյին հետ ու առաջ:


Այդ միջոցին հարևան գյուղից մտնող սլհարքի թմբում յերկու մարդ յերևաց։ Նրանցից մինը մի նիհար, պատառոտուն՝ շոր ու շիրթը կարծես փշերի բերանին թողած գեղջուկ եր. իսկ մյուսը, ինչպես ասում են, «աբուռը տեղը մարդ»։ Նրանք հառաջ գալով, յերբ մոտեցան գյուղին, մինը շուրջը պահելով ջեղվեց ճանապարհից և ծածկաբար մի անկյուն քաշ վեց, մի թփի տակ մտավ ու նսաեց. իսկ մյուսը, հանդից վերադարձող հնձող ձևացած, շարունակեց ճանապարհը, մտավ գյուղը ե պառավի սողխաքի առջևից անցնելով, թեպետ այնտեղ կանգ չառավ, բայց պառավին թազուն մի բան ասեց ու շտապեց ծածկվել իր խրճիթում։


Վերջինս Սաքնի տղի բախտակից Միքելն եր։ Ասած ե, թե «թշվառն ե լինում թշվառին կարեկից». արդարև, այնքան գյուղացիների մեջ միմիայն Միքելն եր լսել խեղճ, չորացած արևածաղկի պես կռացած պառավի ու վորբի լաց—արտասուքի, ախ ու վայի և Սահակի հառաչանքի ձայները:— Պառավի խնդրանոք նա առավոտյան վաղ-վաղ հարայի յեր գնացել հարևան գյուղը, ուր մի գաղափարական ուսուցչի՝ մի հազվագյուտ ազնիվ ու սիրելի գործչի մոտ ծառայում եր Սահակի միակ ազգական Գիքոն , վորին նա, տանուտեր Պեսաոյի ու Ղիտրինի դատավճռի միջոցին, հուսահատված ոգնության եր կանչում։