Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/656

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

եկել Ղահրաման աղի ճրագի դիմացում վայ եր տալիս ու գիշերվա խաղաղությունը խանգարելով, կախարդում դառնացնում եր քաղցր բնությունը։ Յերկու քերևույթն ել ըստ ավանդի դժբախտության նշան եյին գուշակվում գյուղում։


«Հո՜յ վո՜ր վա՜յ», —անվերջ շարունակում եր բուն և լսողի ու լքվող սրտերի վրա սարսափ տարածում իր տհաճ ձայնով, վորն այդ րոպեյին, ընգհակառակն, խիստ քաղցր և հաճելի յեր թվում միմիայն Գիքոյին։


— Ջա՛ն, ջա՛ն, ա բայղուշ. դու ես գիշեր իմ ընկերն ես և իմ հալալ ախպերը. ենքան վայ տուր, վոր յես եստեղից դուս գամ ու քեզ համար ելի վայրնկեր ու վայ տվողներ գտնեմ...—շշնջաց նա և կրկին լռեց լցված։


Նրա ուշքը գոմի կողմն եր, և ահա այնտեղից Միքելը կուզուկուզ անելով, ահը սրտումը, մահը մտքումը, լրտեսի նման՝ կամաց կամաց մոտեցավ Գիքոյին և թե տանից թե գոմից համբավ բերելով, խիստ ապահովացրեց նրան:


— Հը՞ն, ինչ արիր,— ձայնը թագցնելով, հարցրեց Գիքոն։


— Գնացի, թե տատին, թե Սըհակին, յերկուսին ել պինդ պահ տվի (զգուշացրի),—պատասխանեց նա։


— Ի՞նչ պահ տվիր, ասածը՞ս, թե վոչ:


— Ասածդ։ Ասեցի Գիքոն յեկել, սըհե մի բան պտի անի, ամա չլինի, չիմանա, թե լիզուներդ պռնգներովդ տար ու ասեք, թե Գիքոյի յետևից հարայչի, մարդ ենք ղրկել. ինչ վոր հարցնեն, ասեցեք մենք գիդըմ չենք։


— Հա, ապրիս. ետպես։ Հու լավ պահ տվիր։


— Բաս, մինչև անգամ ասեցի, վոր իրար ել բան չասեն։


— Դե լավ, ողորմի հորգ. դե դու յել գնա, անսաս մտիր ոդեդ ու սուս կաց, մըթամ թե հեչ բանի խաբար չես,— ասաց նա և թփի տակից ոձի նման սողաց դեպի Ղահրաման աղի տուն, ուր աղքատների վառելու հասարակ ճրագ չունենալու հակառակ՝ Նովրուզովը վոչ միայն յերկու-յերեք յեվրոպական լապտերներ ուներ վառած ներսը, այլ և ֆոնար՝ դուրսը սյունի ճակատից կախած։


Միքելն արդեն մտել եր խրճիթը, յերբ Գիքոն արագությամբ մոտենում եր Ղահրամանի բակին: Այդ միջոցին խումբն արդեն շարվել եր սեղանի շուրջը: Մեջտեղը բազմել եր աղեն, հանդեպը խանումը, աջ ու ձախ Պետոն ու Ղիտրին և ապա Բեղալթին ու մյուսները։


Թամադան ընտրվել եր Թաթին։ Նրա բարեմաղթություններով սովորական ողին կամ անծուխ կրակն, ինչպես իրենք եյին անվանում սրախոսությամբ, արդեն դատարկել, մի կողմն եյին և