Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/657

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

գինու գավաթները լցրած, չխրթմի ամաններն առաջներն եյին քաշել ու պատառաներն ագահաբար թաթախում, կլանում եյին, և վոսկորները կռծելով, շոբանների նման սփռոցը թողած, շպրտում, ձգում եյին դռան տակը, ուր դրսից ներս ժողովված տասնյակ շները մինը մյուսից խլելով, թանթլիկների արանքն առած՝ ղրճղըրճացնում եյին վոսկորները և թշնամաբար խեթ-խեթ նայելով, լանթ տալիս, բռթացնում ու ժնգժնգացնելով մռմռում եյին իրար վրա։


Թամադա Թաթին կերակրի թարախը գլխին քաշելով և թեքերովն աջ ու ձախ լափոտված բեդերը սրբելուց հետո, առավ գինով լի գավաթը և խորին ակնածությամբ ու սիրով առաջարկեց տանուտեր Պետոյի կենացը, վորի մասին դրվատեց ինքն աղեն։


— Պարոն տանուտերի քու կենացը, աստոծ քեզ պես դատավերին համեշա մեր գլխին սաղ պահի, վոր միշտ սհե ուրախութենի ու քեֆի մեջ լինենք...

Վերջացրեց Ղահրամանը, գոչեցին, կրկնեցին մյուսները և, ուռա՜, ուռա՜ աղաղակելով, գլխներին քաշեցին ու ծարավ գոմեշների պես մինչև հատակը ծծելով,վայր դրին գավաթները և շարունակեցին վոչ թե մարդավարի ուտել, այլ մշոռել գայլերի նման։


— Տի՛րացու Թաթի,շնորհակալ եմ, վոր դու իմ սաղությունը խմեցիր,-միայն ամենից առաջ վայել եր, վոր Ղահրաման աղինը խմվեր,-յերկրորդ անգամ բեղերը սրբելով, առաջարկեց Պետոն:


— Աղա՛, քու ազիզ թանգագին կենացը. աստոծ քեզ պես հացով ու ջրով աղաներին համեշա անպակաս անի մեր և մեր գեղի գլխից: Աստոծ քու ջբին են բարաքաթը տա, վոր ըշխարիս ձեռը պակաս քլասիբնին չիմ քու դուռը գան, քու ձեռին մտիկ տան ու քեզ պարտական մնան...


— Ո՛ւռա՜, ուռ՜ա...


— Ո՛ւռա՜, ուռա՜...


— Աղա, քու կենացը, շատ ապրես, խանըմի հետ ապրես, մի բարձի ծիրանաք ու ավելի փառքով լիանաք։


-Աղայ,շատ ապրես, ինչքան քու սիրտը կուղի...


Սակայն, մինչդեռ «շատ ապրես».ը կրկնվում եր, հանկարծ մի կայծակ տրաքեց։ Դրսից թնդաց ու ճայթեց Գիքոյի հրացանը, թե չե՛, Ղահրաման աղեն հարամու նման՝ դեռ բաժակը չդատարկած տապալվեց գետին։


Արյան ծովն սկսեց պտույտ գալ սեղանի շուրջը. մեծ շփոթություն ըեկավ տունը։ Ամենքն ահաբեկված փախչում եյին, վոմանք դեպի դուրս, վոմանք դեպի ներսի սենյակները, լաց, կոծ, սուգ ու շիվանով մի վայրկենում դղրդաց ուրախության տունը. հա