Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/659

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


եր մնացել բգին հուպ տված, յետևի կողմը պոկ լեկած եր, իսկ առաջից թելի նման յերկու ծլանգ եր մնացել կախ ընկած. շապկի վրայից հագած հորագործ չուխեն չեր կարողանում ծածկել նրա մարնի բաց տեղերը, անտրավարտիկը բոլորովին գձծվել եր, և բաց ծնկները փշերից ու կառներից հարյուր ու մի տեղից չանկուտվել, արյունը բաց մսի վրա չորացել եր, այնպես վոր այդ բոլորի ետքերը նույնիսկ միքանի սաժեն հեռավորությունից արդեն յերևում եր։ Պետին գլուխը դեռ չեր բարձրացրել, նա մտքի դոնն ընկած գնում եր:


-Բարի լիս, Պետի, ետ ո՞ւր ես գնում։
 

-Բարին արևիդ.—շատ ցածր ձայնով պատասխանեց Պետին իր համագյուղացու վողջանին: —— Ուհանի տուն եմ գնում։


— Ի՞նչ կա։


Աչառս տարել ա,տալիս չի...


—Ե՜. բաս զուր ես գնում. նա քեզ բան տվող չի հերու յել (անցյալ տարի)Սաքոյի կովը խլեց...


Պետինի հույսը կտրեց նրան հանդիպողը, բայց նա դարձյալ շարունակեց, գնաց Ուհանի տան յետևը՝ չափարի տակ կանգնեց և սկսեց կանչել անգութ Ուհանին։


— Ո՛ւհա՜ն, Ո՛ւհա՜ն, եհե՜ր Ուհան...


— Հի՜յ. ետ ի՞նչ ա, Պե՛տի.— վերջապես սրահի տակից գլուխուը հանեց գիժը և պատասխանեց ։


— Ո՛ւհան, աչառս խի՞ յես տարել, ա քե մատաղ։


— Աչառդ վո՞րն աք,ադա։


—Վո՞նց թե աչառդ վորն ա, հենց ասըմ ես,լեյի թե բանի խա՞բար չըլես. խի՞ գիտըմ չես աչառս վորն ա՞։


-Չե՛:


— Հմի դու աչառս գիտըմ չես։


— Չե.—կրկին բացասական պատասխան տվեց Ուհանը, բայց այդ բավական չեր, դեռ աղքատի վրա ծիծաղում, լավ ել եր անում: Բայց որը բարձրանում եր, Պետին դաշտն աշխատանքի պետը ե գնար րոպեն թանդ եր աղքատ յերկրագործի համար, նա սրտի այրվելուց սկսեց թվել իր աջառի բոլոր արտաքին նշանները։


— Ա՛յ տղա, աչառս են ցցապոզ, յերկու աչքունքանի, պոչը յերկար, ծերը ծաղիկ, թափանալի, գլուխը կոպալ, ղարաշալվար անասունն ա, վոր սրանից յերկու ամիս առաջ շակիս հետ փոխեցիր. իմացար հմի։


— Իմացա, փոխեցի, հմի յել խլըմ եմ, աղաբս ո՞ ա կտրըմ, քեփս չի՞: