րամվեց ամենի կերածն ու խմածը, ամբողջ գյուղը տակն ու վրա յեղավ:«Վ՜այ, աղին սպանեցին, հասեք հա՜յ, բռնեցեք, ոգնեցե՛ք հա՜յ»,— աղաղակում եյին ամենքը և վազում դեպի տուն և դեպի մութը հովիտը։ Շներն վոռնում, կլանչում եյին աղիողորմ ձայնով. սար ու ձոր աղաղակ եր դարձել և միմիայն բուն եր, վոր ձայնը կտրել եր, և շառագունած յերկնքի մի մասը կրկին իր գույնն ստացել, թե չե ամբողջ գյուղը վայոց ձոր եր դարձել։
Բարեկամ, ազգական, հարևան, խնամի, ընկեր և այլն,զուր
եյին շրջապատել ընկած հարամու հսկայական դիակին, ել ոգնություն
չկար. գնդակը դիպել եր Ղահրամանի սրտի գդալին, լափել
եր սիրտը, քայքայել կուրծքը և արնաթաթախ լերդ ու թոքը մյուս
կողմից հանել։
Զուր եյին նույնպես դատավորների ձեռք առած միջոցները
քաջ վորսկանին գտնելու համար։
ՇԱՇ ՊԵՏԻՆ ՅԵՎ ԳԻԺ ՈԻՀԱՆԸ.
Մի առավոտ լույսը նոր բացվել եր. գարնանային արեգակը իր մի ականջով պռունգ եր արել աբևելքից դեպի արևմուտք և սար ու դաշտ լուսավորել զովաշունչ լուսով։Իսկ Խաչթառակ գյուղի վրա դեռևս հովանավորվում եր սառն և մուգ ստվեր, վորի պատճառը կարմիր քար կոչված լեռնաշղթան եր, վոր հարավից հյուսիս ձգված՝ ուղիղ պատի նման կանգեած արգելում եր արևի թեք ճառագայթներին դիպչել Խաչթառակ գյուղին ու հանդին։ Գյուղացիք շտապում եյին իրենց գործին։ Գյուղամիջից աջ ու ձախ անցնողները գյուղական համեստ «բարի լիս»֊ով վողջունում եյին միմյանց։ Կով, գոմեշ, վոչխար ու տավար նախրչիները քշում եյին դեպի դաշտ արածացնելու։
Դաշտերի մատաղաբույս կանափներն արեգակի շողի առաջ
մարմարի գույն եյին ստացել. մարդ վոր անցնում եր այդ կանանչիների
միջով, մինչև ծնկները ցողի մեջ թրջվում եր։ Սակայն
արեգակը հետզհետե բարձրանում եր, վոր ցողը ցամաքեցներ։
Գարնանային բնությունն ուրախ եր, գեղջուկներն ու գեղջկուհիները
բոլորն իրար խառնված աշխատանք եյին սկսել, կենդանիներն
արդեն արոտ եյին հասել, հովիվն ու նախրչին հնչեցնում
եյին իրենց քաղցրահնչյուն սրինգն ու պկուն։Խաչթառակցի աղքատ
Պետին, սակայն, տխուր, վիրավորված, մի կարճ փայտ ձեռին,
գլուխը կորացրած գնում եր դեպի Ուհանի տուն։ Պետին հագին
համարյա թե շոր չուներ, մերկ եր—շիլա շապկի միայ վզի ողակն