Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/662

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ջունի պատասխանը չեր ստացել, սակայն անիրավ քյոխվեն ելի անպատասխան թողեց նրան. մինչև գանգատի վերջն անգամ տանուտերը իր գլուխը չբարձրացրեց և չնայեց աղքատի յերեսին։ Պետին խեղճ-խեղճ ձայնով ելի կրկնեց. ելի աղաչեց.


—Քյո՛խվա ջան, բա ի՞նչ ես ասըմ, վո՞նց անեմ, հունձս, բանս մնաց. տանս ել սոված են.—քյոխվեն լուռ եր։


— Քյո՛խվա, յես քու վորդկերանց արևին մատաղ, բանս մնաց. մի պատասխան տո՛ւ,մի բան՝ մի հա, յա չե ելա ասա տենամ ։

Գյուղումը Պետին Շաշ անուն եր ստացել, վորովհետև աղքատ եր, ուժ չուներ, վոր խոսքը դուրս տաներ, ուստի լավ ասեր, թե վատ, արդար, խելոք, հիմար,բոլոր հիմար եյին ընդունում։ Քյոխվեն ել եր նրան հիմարի տեղ դնում, վորովհետև գիտեր, վոր Պետին իրեն, հակառակ դեպոքւմ, չի կարող վնասել մեծին գանգատվել և, բացի դրանից,նա դեռ աղքատի գրպանից ակնկալություն ել ուներ: Մարդակեր քյոխվեն յերկար լռությունից հետո սպառնաց ասելով. — Ա՛ շաշ, գլուխս քանի ցավացնես, տենըմ չես ցորեն եմ հանըմ. ո՛ւզըմ ես յետ դառնամ գլուխդ երկու կես անե՞մ...


— Քյոխվա ջան, համարձակություն չըլի, դու ցորեն ես հանըմ, անոշ լի քե, ամա իմ բանը մնըմ ա մենակ, աղքատ մարդ եմ, խափան եմ մնացել, մի բան ասա...:


— Ինչ բան, ինչ յեզը, ինչ խափան. դուս տուր տենանք (ասա տեսնենք)։


— Վիի, քյոխվա ջան, բա մացար վո՞չ, հինգ վեց հետ ասեցի խու։


— Փետս վե դեմ ունիլ ես ախմախի գլուխը ճղիլ հա. թյունբախյունի տղա, հա, են ա քյոխվեն ել քե պես շաշերի գլուխն ունի, վոր բան ու գործը թողի, քե պես իշին լսի ելի:


— Քյոխվա ջան, բա մնել ասե՞մ։


— Մնել ասա, հլա տասնըմին ել. թե կուզես, ըսկի ասիլ ել մի.—ասաց տանուտերը և խռովածի պես յերեսը շրջեց ու դարձյալ սկսեց ջվալի բերանը կապել:


— Քու վորդկերանց գլխովը մատաղացվի պես պտիտ գամ, քյոխվա ջան, ղալաթ արի, վոր քեփիդ դիպա. լսի, ասեցի թե՝ սրանից երկու ամիս առաջ տիրացու Ուհանի հետ առուտուր եմ արեր գոմշիս շակը փսխել եմ նրա աչառի հետ. ջուրը վարարած վախտը շակը տարել ա, գետն արել խեղդեր կաշին ել մաշկել, տանը դրել ու աչառս ել խլել ա, տարել իր տվարի մեջն արել։ Սոր գնացի ղաչանք, պղատանք արի, վոր յետ տա, գլուխս թակեց, ճամպա դրեց. մթամ ետ քիչ եր, մեռելնիս ել տեղըհան արավ գերեզմանից, ամենի քյալլին (գագաթին) ել ուշունց տվեց։