Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/663

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Քյոխվեն լսելուց հետո՝ իբրև թե դատաստան կտրեց, իբրև թե Պետինի դարդին դարման արավ՝ նա դարձավ և հեգնական ձևով ասաց.


— Ուհանը քե թակե՞ց։


— Հրաման քե, թակե՞ց։


— Շա՜տ լավ ա արել Ուհանը, սպանած դեր քե. տո՛, բա վիզդ ընչի՞ յես ետղադար հաստացրել, վոր նա յել ա քե թակըմ...


—Քյոխվա ջան, նա կարալ չի ինձ թակի, ամա հարուստ ա...


— Գնա, գնա գլխիցս ռադ լի, կորի սուտ խու չեն ասըմ, թե «Պետին շաշ ա». ամոթ ել չես քաջըմ բոյիցդ,յեկել ես գանգատվըմ, թե՝ թե՝ «ՈՒհանն ինձ թակեց». գն՛ա, կո՛րի, կարըմ ես դու յել նրան թակի յեզդ տար, կարըմ չե՞ս, տանդ վեր ընկի. քե պեսների յեզն ով ասես, կուտի. սուտ խու չի ասած, թե՝ «գժը կդադի, խելոքը կուտի»...


Պետին մի փոքր լուռ մնալաց հետո՝ դառը սրտով, վիրավորված հեռացավ տանուտերից...


Փոքր ինչ անցավ, Ուհանի կալի մոտ կրկին աղմուկ բարձացավ։


— Տիրացու Ուհան, բա հմի դու յեզս տալիս չես ելի։


—Քոռ ե՞ս, տենըմ չես, վոր տալիս չե՞մ:


— Բա՛, ասենք յեղս խլըմ ես, կաշի՞ն...


— Ընչի՞ կաշին։ ՝-


— Շակի։


— Կաշին ել չեմ տալի։


— Խի՞, մի ասա տենանք։


— Քե հմա՛ր եմ չըրչարվել,շակը գետիցը, մաշկել աղ արել, չորացրե՞լ...


— Բա հմի դու երկուսն ել տալիս չե՞ս։


—Չե՛, չե. տալիս չեմ, գնա վորդի ուզում ես, գանգատվի։ Պետին մտքի հետ ըկած, կրկին մոտեցավ անասունների խմբին, յեզը ջոկեց, վոր քշի, գիժ Ուհանը հանկարծ դանակը սրած դուրս ընկավ տանից և հասնելով նրան, յեզան առաջը կտրեց։


Այստեղ արդեն ղալմաղալն ավելի ուժով սկսվեց։— Աղքատ շաշն և գիժ հարուստը, փոխադարձ հայհոյանքներով, հանկարծ իրար դմփեցին։


Պետին Ուհանին մի ձեռով շպրտեց գետին, բայց ահը սրտումն եր։ Ուհանը թշի աքաղաղի պես վեր կացավ ելի կպավ Պետինի յախիցը. վերջինս մի թեթև Հարվածով կրկին գետին գլորեց նրան, վորի քիթը հողումը տնկվելուց արյուն գրեց... Ուհանի տեղը վոր նեղացավ, գրպանից սրած դանակը հանեց, հանկարծ խրեց Պետինի