րական ճահճացած մթնոլորտը, հոգևոր կրթությունը մինչև վերջն ել չեն թույլ տվել անցնել դեպի ավելի բարձր մտավոր մակարդակ։ Նրա իդեալը յեղել ե հայաստանյան քարացած յեկեղեցին։ «Մշակի» դաստիարակած «ազատամիտ» հոգևորականներին նա դեմ ե յեղել ամբողջ հոգով (տես Շիրվանզադեյի հիշողությունները)։
Չնայած այդ ամենին, Պռոշյանի թողած գրական ժառանգությունը
վոչ միայն զուտ ազգագրական նշանակություն ունի, այլ
և սոցիալական: Նրա վեպերը տալիս են հին գյուղի նկարագիրը,
իր վորոշ յերևույթներով ու ներքին հասարակական հարաբերություններով։
Վեպերում հանդես են բերված վոչ միայն գյուղի
«դրական» կողմերը, գլխավորապես ունևոր գյուղացիների կյանքը,
դատողությունները, այլև գյուղական տզրուկներ, վաշխառուներ,
կաշառակեր դատավորներ և պետական զզվելի պաշտոնյաներ։ Պռոշյանի
գրչի թուլությունը նրա մեջ ե, վոր նա էր լուսանկարած
դեմքերին կամ կատարելապես «դրական» կամ կատարելապես «բացասական»
գծեր ե տալիս։
Հայկական հին գյուղն ուսումնասիրողին Պռոշյանի գործերը
խոշոր նյութ են մատակարարում։ Նրանք տալիս են հայ գյուղի
շերտավորման առաջին նկարագիրը։ Պռոշյանի նկարագրած գյուղում
արդեն ներս են խուժել ցարական պաշտոնյաներ, մովրովներ,
մեծ ու փոքր «կնյազ»֊ներ, յասաուլներ, կաշառակեր դատավորներ։
Աճել մեծարել են միկիտան Սաքոները, Բղդեները, մի
խոսքով՝ գյուղական ցեցերի մի ամբողջ վոհմակ, վորոնք տզրուկի
նման ծծում են չքավոր գյուղացիների արյունը։ Առևտրական կապիտալը,
վոր Աբովյանի վեպում հեռավոր ուրվականի կերպարանքն
ուներ, հեռավոր ակնարկ եր միայն, Պռոշյանի գործերում մարմին
ե առել և մտել հայ գյուղը, նրա նահապետական կենցաղի
մեջ ճեղքեր բաց անելով։
Պռոշյանի վեպերն են — «Սոս և Վարդիթեր», «Հացի խնդիր»,
«Կռվածաղիկ», «Հունոն», «Սկիզբն յերկանց», «Ցեցեր»
և այլ մանր գրվածքներ։