ները խանութների հովերում նստոտած՝ դեսից-դենից զրույց եյին անում, իսկ շատերն ել քնահարամությունից շշմած՝ գլուխները մի պատի շվաքում վեր եյին գրել ու անուշ քուն մտել:
Տատմոր Սիմոնն ել քնահարամներիցն եր։ Նա փափախը գլխատակն եր դրել ու իրանց մութը տան խոնավ գետնի վրւս պատնուդուս պառկել: Ո՜, վորքան քա՜ղցր, վորքան անո՜ւշ ե ջարդված ու վաստակած յերկրագործի քունը, մանավանդ միրանի անքուն գիշերներից հետո։ Սիմոնը խոր քնի մեջ եր. նրա դեմքը խաղաղ եր ու վերին աստիճանի անվրդով։ Վշտի ու հոգսի՝ գյուղացու այդ յերկու անբաժան ընկերների հետքն անգամ չեր նշմարվում Սիմոնի անխռով դեմքի վրա։ Ընդհակառակը, յերբեմն թեթև-թեթև ժպիտը վայրկենապես փայլում եր նրա արևառ այտերի վրա ու անմիջապես անհետանում։
Յերևում եր, վոր քնողը յերջնիկ յերազների աշխարհումն ե
գտնվում։
Յեվ իսկապես, վորքան մեծ բախտավորություն կլիներ Սիմոնի
համար, յեթե մի գերբնական զորությամբ իրականանար այն բոլորն,
ինչ վոր այդ րոպեյին նա տեսնում եր յերազում։ Սկզբում
Սիմոնին թվում եր, իբր թե գարուն ե, և ինքը դաշտ ե դուրս յեկել
վարելու. նա աշխատում ե մեծ յեռանդով, բայց վարում ե վոչ
թե առաջվա պես ոտարի գութանով. վոչ, այժմ գութանը Սիմոնի
սեփականն ե։ Այդ գութանին լծված են յոթ զույգ՝ նույնպես
սեփական՝ յեզներ. այն ել ի՞նչ տեսակ յեզներ— ամեն մեկը մի
մարա. մարդ ուզում ե վոչ ուտել, վոչ խմել, այլ միայն որերով
կանգնել ու այդ սիրուն կենդանիներին նայել:Սիմոնը հասել
ե իր իսկական նպատակին. սեփական գութանը յոթ զույգ յեզներով
նրա միակ տենչանքն եր կազմում։ Սիմոնն իրան կատարելապես
յերջանիկ ե համարում, նա քաղցր ձայնով հորոլո յե
կանչում և մեջեմեջ ծվծվացնում ե յեզներին ու փայփայում.
«Դե՛, մեռնեմ Ջեյրանիս։ Ծաղիկ ջան, մեջ արիչ Ծաղիկ... այ,
գլխին մատաղ Արաբիս, հորոլո՜ »... Յեվ վորքան լավ են քաշում
անիրավ կենդանիները. ահագին գութանը փետուրի թեթևությամբ ե
առաջ լողում և փխրուն հողի հաստլիկ շերտերը շարեշար դիզում։
Ժամանակը յերազում զարմանալի արագությամբ ե սլանում։
Մեկ ել տեսնում ե Սիմոնը,վոր արտը հասել ե, դեղնել ու
նրա տռուզ հասկերը վոսկու պես շողշողում են նորածին արևի թույլ
ճառագայթների առջև։ Յեվ այնքան մեծ, այնքան ընդարձակ ե
արտը, վոր նրա մի ծայրից մյուսը չի յերևու. այնքան լավ ու
այնքան բարձր ե ցորենը, վոր յեզը նրա մեջ կորչում ե։ Սիմոնն