Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/680

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

անմիջասլես վերցնում ե. գերանդին ու սկսում ե հունձը։ Գործը զարմանալի արագությամբ ե առաջ գնում։ Միքանի վայրկյանից հետո ծեծած ցորենի հսկայական թեղը կալում պատրաստ ե։ Գյուղացիք բոլորը, մեծ ու փոքր, մեր ու մանուկ հավաքվել են կալի շուրջը և բերանբաց զարմանքո Սիմոնի թեղին են մտիկ տալիս։ Ահ՛ա փչեց արևելյան մեղմ քամին. Սիմոնը մի ակնթարթում ահագին թեղը քամուն տվեց և սրսուռ, ու սպիտակ ցորենը դարմանից զատեց ։ Նայում ե Սիմոնը ցորենի հսկայական կույտին , հրճվում ե, նրա սիրտն, ու լեզուն փառք ե տալիս աստծուն։


Ահա կալը շրջապատեցին գյուղի աղքատներն ու շրջիկ մուրացկաններն իրենց պարկ ու տոպրակով։Սիմոնը մի ակնարկ գցեց այդ թշվառ արարածների վրա և ի՞նչ տեսավ. ցնցոտիների մեջ փաթաթված՝ մաշված ու վոսկրացած մարմիններ, մարած ու անփայլ աչրեր, նիհար ու գժգույն դեմքեր, մի խոսքով շարժուն ու խոսուն դիակներ, վորոնք՝ որհնության մրմունջր շրթունքներին՝ իրանց դողդոջուն ձեռքերն անվստահ կերպով մեկնել եյին Սիմոնին։ Սիմոնի ջիգարի ծայրը մղկտաց. նա բոլորի պարկ ու տոպրակը պռնկե֊պռունկ լցրեց ու բարձրաձայն ավելացրեց.


—Տարեք, խեղճ ախպերներս, տարե՛ք։


Վորքա՜ն բախտավոր կլիներ Սիմոնը, յեթե այս բոլորը յերազ չլիներ։


Լուռ եր խրճիթն ու խաղաղ։ Տանը վոչ վոը չկար։Սիմոնի կինն յերեխաներին ժողովել ու հարևանի տունն եր գնացել, վորպեսզի փորրիկներն իրանց դալմաղալով հոգնած ամուսնու քաղցր քունը չխանգարեն։ Խրճիթում մնաց ել եր միայն սև կատուն, նա ել Սիմոնի գլխավերևը կծկվել ու իր կիսախուփ աչքերի թույլ հայացքը տիրոջ երեսին եր ուղղել։


Խարճիթում տիրող խորհրդավոր լռության մեջ լսվում եր միայն քնողի միակերպ ու հանգիստ շնչառությունը։ Շը՛խկ,շը՛խկ,շը՛խկ,- Սիմոնենց բակի դռան ամուր թակոցը:


Սիմոնին յերազում այնպես թվաց, թե կալի հարևանը մուրճով ամրացնում ե կամերի վրայի թուլացած վորձաքարերը, և նա մնաց ընկղմված յերազի մեջ։ Շը՛խկ,շը՛խկ,շը՛խկ,—ավելի ուժգին կրկնվեցին դռան հարվածները, վորից հետո բակի հին դուռը, մի աղեկտուր ճիչ արձակելով, կրնկի վրա պտտվեց ու թակողին ներս թողեց։Դա գզիր Գևոն եր, յերկար ու բարակ մի մարդ, գերամաստի[1] ծուռ ճիպոտը ձեռին։

  1. Վայրի ծառ ե: