Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/682

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

«Տե՛ր աստված,—մտածում եր Սիմոնը ճանապարհին,—տեսնես ինչի՞ համար են կանչում ես նեղ ժամանակին։ Թե ասեմ հարկ են պահանջում, ախար անցյալ կիրակի առան. թե կոռ են ուղարկում, ախար յերեկ չե՝ մեկել որը կոռատեղից վերադարձած մինչև հերթը ինձ հասնելը դեռ շատ ժամանակ կա։ Ե'հ, ո՞վ ե իմանում, յերևի կամ գիշերապահ են նշանակում, կամ մի ուրիշ գործի յեն դնում. վերջապես, շատ չի քաշի, հիմի կիմանանք»։


Իրիկնապահի հովն արդեն ըկել եր։ Գյուղամիջին մարդիկ խմբվել եյին տանուտեր Սփանի շուրջը, վոր իր հսկայական կոկորդի ամբոդջ ուժով գոռում եր մի աղքատ գյուղացու վրա ու թափահարում ձեռքի կարմիր ճիպոտը։


Տանուտեր Սեփանի կարմիր ճիպոտն անճար աղքատների հոգեառ հրեշտակն եր։


— Լի՛րբ, անամո՛թ, շա՛ն վորդիք,- բղավում եր տանուտերը,— ձեզ պես լվացված[1] շների համար իմ յերեսն ամոթանք ա գալիս ու մեծերիս առջև անպատիվ եմ լինում, ինչո՞ւ, պատճառը՞ . հարկ թտվողը դու լինիս, ամոթանք քաշողը՝ յե՛ս...


Այդ րոպեյին տանուտեր Սիփանի մաքուր ածելած՝ կլոր յերեսն այնպես եր կարմրատակել, վոր քիչ եր մնում նրա կզակից արյուն կաթկաթեր. իսկ նրա հաստլիկ ուժեղ մատներն՝ անգործությունից ձանձրանալով՝ բոլոր ուժով սեղմում եյին կարմիր ճիպոտի ուռած գլուխը։


Լուռ ու մունջ ամբոխը վախկոտ հայացքով հետևում եր տանուտերի բարկացած դեմքին ու նրա ձեռքի կարմիր ճիպոտին, և վոչ վոք նրանցից չեր համարձակվում ձեն ու ծպտուն հանել։ Հազի ձայն անգամ չեր լսվում։


-Արդար ե խոսում ես մարդը,—վերջապես միջամտեց հարկաժողով Հաթոն, ցանցառ, մորուքով, կեղտոտ ոձիքով, կարճահասակ ու տգեղ մի վաշխառու,—մեր գյուղացիք որեցոր ամոթն ու պատառանքը կորցնում, լվացվում են։Յեղբայր, ո՞վ ե տեսել հարկն ամիսներով ուշացնել։ Արքունական հարկ ա, դա յել հո ուտելու բան չի. պիտի տաք, շուտ տվեք, թող վերջանա կորչի ելի. ինչու յեք աննամուսություն անում, վոր համ դուք խայտառակվեք, համ ել մեր տանուտերի յերեսը թուք ու մուր գա։


— Տեսնենք ունե՞ն§,վոր չեն տալիս,—լսվեց ամբոխի խորքից մի յերկչոտ ու թույլ ձայ,) վորպես պատասխան հարկաժողով Հաթոին:

  1. Յերեսի մեռոնը թափած, ամոթ ու պատկառանք կորցրած: