Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/687

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ձայնդ կտրիր, անպատկառ, շուն, թե չե բիբիկդ կհանեմ, — բղավեց տանուտերը, կարմիր ճիպոտի սուր հայրը մոտեցնելով ուղիղ Սիմոնի աչքին, — յես քեզ ասում եմ հարցիս պատասխանիր. հարկդ տալիս ես, թե չե։


Սիմոնը ուզեց նորից պնդել, թե տվել ե, ուզեց կրկին ու կրկին յերդվել, ուրիշ զորավոր սուրբերի անուններ հրապարակ բերել, բայց վախենալով կարմիր ճիպոտից, վորի բարակ ծայրը դեռևս ցցված եր նրա բիբիկի առջև, շվարեց ու չիմացավ, թե ինչ պատասխանի։


— Այ տղա, դու ինչու ես կոպտություն անում, — նորից հնչեց որենսդիր սուդյայի հեղինակավոր ձայնը, — գյուղի մեծ ե, հարկ ե ուզում, հանիր ու տուր, իսկ յեթե առաջուց մի անգամ տվել ես, կարող ես գանգատվել ու հետ ստանալ: Փառը աստծու, դատավոր կա, դատաստան կա. սա որենք ա, հանաք—մասխարություն չի:


— Տալի՞ս ես, թե չե, կրկին գոչեց տանուտերն իր կրակոա աչքերը լայն չռելով Սիմոնի վրա։


Սիմոնը լուռ եր: Այդ րոպեյին նա այնպես վրդովված եր, վոր յեթե սրտին դանակ տայիր, արյուն չեր կաթիլ:


Հարկաժողով Հաթոն, լռությունը համաձայնության նշան համարելով, ներքուստ ուրախացավ ու զզվելի ժպիտը շրթունքներին՝ ասաց.


— Կտա, տանուտեր, կտա, վոչինչ չի ասիլ. Սիմոնը խելոք տղա յա, սա ուրիների պես ուրացող ու աննամուս չի. իր պարտքն ա, կտա, վոչինչ չի ասիլ։ Բայց յես քեզ խնդրում եմ, վոր միքանի որ ժամանակ տաս, մարդ ա, կարելի յա հիմի չունի։


Սիմոնը յերեսը Հաթոյին դարձրեց ու մի թունալից ակնարկ ձգեց նրա վրա։ Ո՜, վորքան տգեղ, վորքան զզվելի յեր այդ դեղնագույն ու կնճռոտած դեմքը, վորի վրայի ցանցառ մորուքն ու շրթունքների դիվային ժպիտը դժոխային սատանայի տեսք եյին տալիս նրան։ Սիմոնը ուշի ուշով տնտղում եր այդ հրեշային այլանդակությունը, և նրա ատելությունն ավելանում, նրա զզվանքը ծայրահեղության եր հասնում։ «Իր պարտքն ե, կտա», նորից հնչեցին նրա ականջում Հաթոյի արտասանած խոսքերը։ Յեվ Սիմոնի դեմքը սպրդնեց, բռունցքները իրանք իրանց սեղմվեցին, ու նրա սև սաթի պես աչքերն այնպես պլպլացին իրանց նեղ բնում, վոր, կասես, ուզում եյին դուրս թռչել այնտեղից։


— Հրեղեն սուրը մտնի քո տունը, — ճչաց Սիմոնն ու բռունցքները բարձրացրած հարձակվեց Հաթոյի վրա։