Դա մի հուսահատական հարձակում եր, վոր գործեց հարստահարկած խեղճությունը հարստահարող անիրակության դեմ։ Բայց թույլի առաջին հարվածն ել դեռ չեր հասել իր նպատակին, յերբ գզիր Գևոյի յերկար բազուկը սեղմեց նրա կոկորդը ու տապալեց գետին:
Այնուհետև ճիպոտների, քացիների ու բռունցքների անողորմ
հարվածները կարկտի արագությամբ սկսեցին թափվել խեղճ Սիմոնի
գլխին: Ծեծում եր տանուտերը, ծեծում եր գզիրը, ծեծում
եր և հարկաժողովը, իոկ սուդյա Սաքոն քիչ հեռու կանգնած՝
խրախուսում եր նրանց ու ասում.
— Խփեք, խփեք, դրա լիրբ հերն անիծած. ջարդեցեք, վոր
խելքը գլուխը գա ու խրատվի։ Սա որենք ա, հանաք—մասխարություն
չի։
Ծեծը դադարեց միայն այն ժամանակ, յերբ տանուտերը համոզվեց,
վոր ծեծվողն արդեն ուշագնաց ե յեղել:
Կես գիշերը մոտ եր, յերբ Սիմոնն աչքերը բացեց ու ինքն
իրան գտավ միայնակ՝ գյուղական բանտի գարշահոտության ու
խավարի մեջ թաղված: Նախընթաց որվա տխուր պատահմունքն իր
բոլոր մանրամասնություններով մի րոպեյում պատկերացավ նրա
մտքում:
— Տեր աստված, սա ինչ փորձանք եր, վոր իմ գլխիս յեկավ, —
հուսահատությամբ բացականչեց Սիմոնը, մթության մեջ ջուխտ
ձեռքով ծնկներին խփելով, — վա՜յ գլխիս, արտս կկծղի, տունս
կքանդվի...
Հետևյալ որն իրիկնապահին տանուտեր Սեփանը կարմիր ճիպոտը
ձեռին մոտեցավ գյուղական բանտին ու դռան գլխի փոքրիկ
ծակից ներս նայելով, հարցրեց.
— Հ՛ը, Տատմոր տղա, յեթե արձակեմ՝ կիրակի որը կտա՞ս
հարկիդ ապառիկը:
Պատասխանելը դժվար եր։ Սիմոնն սկսեց մտածել։Կծղող
արտը, դատարկ տաշտը, կարմիր ճիպոտը և սրանց պես հազար
ու մի դառն ու տխուր մտքեր չորս կnղմից պաշարեցին նրա
ուղեղը, և այդ մտքերի սարսափելի ծանրությանը չդիմանալով,
Սիմոնի փոքրիկ գլուխը կամաց֊կամաց խոնարհվեց դեպի ցած ու
այսպիսով համաձայնության նշան տվեց տանուտերի առաջարկությանը։
Անճարը կերել ե բանջարը...