Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/693

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Jump to navigation Jump to search
Այս էջը սրբագրված է


—Լո՜սս, լո՜ս,y մայրիկ ձան,— մրմնջաց անմխիթար յերեխան,- լոսս տալա՜վ , տալա՜վ, տալա՜վ...


Յեվ հուսահատ մանուկների խառնիճաղանճ շիվանը լցրեց մրոտ խրճիթը։


Մակարր գոգը լիքը վոտքի յելավ ու հաղթական քայլերը դեպի դուռը ուղղելով, թունալից շեշտով ասաց.


-Շան պես սոված սատկոտեք,վոր ձեր մարդը ճանաչեք։


Բայց Շամամը շեմքի մոտ կանգնեց նրա առջևը և աչրերից տաք արցունքը բուռը֊բուռը թափելով, դողդողալեն պաղատեց.


—Մակար աղա , վերև աստված, ներրևը՝ դու, ել ճար ու ճամպա չունեմ, բալաներիդ սադաղից , միքանի գունդ թող մեա. խղճա յերեխաներիս, նրանք սովից կմեռնեն, տես ի՜նչպես են մրմնջում. խղճա ես անմեղներին. դու յել զավակի տեր ես, զավակներիդ մեռնեմ յես... շատ բան չեմ ուզում. յերեք գունդ խմոր...


Շամամի ձայնը խզվեց, և սանձարձակ հեծկլտանքը լիքը սրտից դուրս ժայթքեց։


Տանուտերը զգացված եր. նա մինչև անգամ կոկորդը մաքբեց և ուզում եր մի բան խնդրել միկիտանչի Մակարից, բայց վերջինս չսպասեց, ձեռի ուժեղ հարվածով մի կողմ հրեց Շամամին և բեղի տակ փնթփնթալով արագ֊արագ դուրս գնաց: Տանուտերը շտապով հասավ նրա հետևից և կիսաձայն մի ինչ֊վոր բան փսփսաց։


—Սուս, ձենդ կտրի,—լսվևց Մակարի խիստ պատասխանը։



Ավոյի սրտին վոր դանակ տայիր, արյուն չեր կաթիլ: Նա ձեռները կրծքին խաչած, շլինքը ծուռ, սիրտը կոտրած, մեացել եր խրճիթում պատին հենված, չորացած։


Շամամը կամաց դուրս յեկավ բակը։ Իսկ սովատանջ մանուկները մոր փեշերից կախվելով, աղիողորմ լալիս եյին ու հաց եյին պահանջում։


Մարդուս ջիգաի ծայրն եր մռմռում... Յերբ Մակարը բակից փողոցը դուրս յեկավ, տանուտերը բռնեց նրա թևիցը ե կիսաձայն աղաչեց.


— Մակար ախպեր, եդ խմորից միքանի գունդ ինձ բախշի։


— Ձենդ, ձենդ, չի լինիլ,— վորոտաց միկիտանչին։


— Չե, պիտի տաս. թե ախպեր ես, պիտի տաս. ընկերական վստահությամբ պահանջեց տանուտերը և Մակարի փեշի ծայրից բռնելով, ձեռը կոխեց նրա գոգը, վոր միքանի գունդ հանի։