Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/696

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է
ՏԵՐ-ԱՎԵՏԻՔՅԱՆ

ՃԱԿԱՏԻՆ ԵՆ ԵՐ ԳՐԱԾ.


— Նրա գլուխը հող եմ, գնում չեՄ. նա փԻս ա. յես ուզում եմ մեր տանը կենամ. ել նրանց տունը չեմ գնում,— ասում ե Չորթանանց Բարսեղի աղջիկ Վարդին իր մայր Ռեհանին, վորը հարկադրաբար պահանջում եր նրանից մի ինչ֊վոր տեղ գնալ: —Աղջի, դու մեզ խայտառակում ես, ա՛ քո ծնված որը սև ըլի. մեզ թշնամու սրտով ես անում. քո խեղճ հերը ամաչում ա, թա շենամեջ դուս գա,—ասում եր Ռեհան աքիրը,—ես որ տասն որ ա, ինչ սարիր տուն չի գալիս.ի՞նչ ա, ամաչում ա , լոխն ել ծածուկ աշկարա վրեն ծիծաղում են։ Բա յես՞ս, յե՛ս. գետն ինձ տանի. աչքերս տափին գցած եմ շենամիջով անցնոււմ։ Ժամից ընկել եմ քո պատճառով. ամաչում եմ ժամ գնալ. հարյուրը հարյուր բան ա ասում. վախվախելով եմ ջուրը գնում. հենց եմ գիտում, թա քարերն ել ինձ վրա ծիծաղում են, ինձնով տնազ են անում. մի մարդ տեսնալիս փշուր-փշուր եմ ըլում ամաչելուց, միսս վեր ա թափվում թամամ. ճարս կտրած ուշս դարձնում եմ տափին ու ասում՝ ա՛ տափ, դու ճղվի, յես մեջդ ընկնեմ, փրկվեմ... Ասա ահր՝ ի՞նչ անենք մենք, վո՞ր ջուրը հողն ընկնենք, ի՞նչ հողն ու ցնխը գլխներիս տանք ես խայտառակությունից ազատվելու համար.. Ինչու չես ահր մեզ սաղ թաղում. ինչու չես ահր խեղճ գալիս մեզ, քո անճար ծնողներին։


Վարդին գլուխը կախած լուռ լսում եր։


— Ինչ ես տաղ արել, ինչ. սիրտս տրաքվում ա, մի բան ասա։


— Են ա ասում եմ, վոր գնում չեմ...


— Խի, նա աչքդ հանել ա՞ ինչու չես գնում։


Վարդին վոչինչ չե պատասխանում. նա լուռ լաց ե լինում. նա հասկանում ե ծնողների անտանելի դրությունը, բայց անզոր ե նրանց ոգնել, նրանց այդ դրությունից հանել: Արտասուքը հեղեղի պես թափվում ե նրա աչքերից։