Այս էջը սրբագրված է
ջլուտը ձեռի սուր ճանկերը մեխեց նրա կոկորդը և սկսեց վագրի նման իր վոսոխի հաստ գլուխը, ատածներով կրծոտել:
Հարվածն անակնկալ եր: Մակարն հանկարծակի յեկավ. նրա
դեմքը րոպեյապես կապուտակեց. քունքերի յերակները ճիպոտ-ճիպոտ
կանգներին, չռված խոշոր աչքերը իոկույն կարմրատակեցին,
և ճակատից ցայտող բալի արյունը կարմիր բծով նախշեց ցեխոտ
խմորը։
Միկիտանչին մեռնող արջի պես վորոտաց և կտրված կաղնու
նման շառաչունով վայր ընկավ...
— Ոխխա՜յ...- շշնջաց ամբոխը միաձայն: