Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/7

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը հաստատված է

գծվում գյուղական աշխարհի եյական կողմերը։ Առանձին վոգևորությամբ հեղինակը նկարագծում ե գյուղական միջավայրի բարեմասնությունները և գյուղացիների զվարթ և յերջանիկ կյանքը։

Բայց միաժամանակ Աբովյանը բավական հեռու յե վորոշակի արտահայտված գյուղացիական իդեոլոգ լինելուց։ Նախ և առաջ նա չի տալիս գյուղացիության՝ վորպես ուրույն հասարակական մի խմբակցության՝ ջատագովությունը։ Նրա մոտ մենք չենք նկատում և գյուղի դիտավորյալ, կանխամտածված հակադրությունը քաղաքին։ Իր վեպն Աբովյանը գրել ե վոչ քաղաքի «ապրանքային տնտեսությունը» խարազանելու համար և վոչ ել հայ ինտելլիգենտներին գյուղի ծոցը հրավիրելու։ Պատմական այդ անցյալում, յերբ կապիտալիզմ չկար,յերբ գոյություն չուներ քաղաքների և գյուղերի զգալի հակադրություն, այդպիսի տրամադրություն կամ դիտավորյալ մտադրություն չեր կարող ծագել։

Հեղինակի վոգևորված խոսքերը և չափազանց զգայուն քնարական զեղումներն ավելի վերաբերում են իր հայրենիքին և ազգակիցներին, քան առանձնապես գյուղացիությանը։ Դրանով ե բացատրվում այն վոր գյուղացին վորպես ուրույն հասարակական տիպ իր անհատական բնահատուկ կողմերով համարյա վեպում գծված չե։ Վեպում միակ գործող և վորոշակի նկարված դեմքն Աղասին ե, այդ «ազգասեր և հայրենասեր» ջիգիտը, ժամանակակից մի կիսաինտելլիգենտ քանաքեռցի շինական գգեստներով։

Ինքն Աբովյանը միքանի անգամ շեշտում ե, վոր «Վ. Հ.»-ն գրել ե մայրենի լեզվի և ազգասիրության տարածմանը զարկ տալու համար։ Այլ խոսքով՝ նա ձգտել ե նպաստել «ազգի հառաջադիմության» և ինքնամփոփմանը, վորը, ինչպես գիտենք, նաև «Հյուսիսափայլի» գործիչների գերագույն իդեալն ե․․․ «Ով թուր ունի,— ասված ե Աբովյանի վեպում,—առաջ իմ գլխիս խփի, իմ սիրտս խրի, ապա թե վոչ քանի բերնումս լեզու կա, փորումս սիրտ, յես լեղապատառ ձեն կտամ. «Եդ ո՞ւմ վրա յեք թուր հանել, Հայոց մեծ ազգին չե՞ք ճանաչում (Յերկեր, եջ 11)․ մենք վոր իրար թասիբ քաշենք, իրար քոմակ անենք, իրար պայծառացնենք, շենացնենք, ծովն ել տեղից վեր կենա, մեզ տակովը չի կարող անել, ինչ թե Ոսմանցին յա Պարսիկը»․․․ (եջ 94):

Տարբեր վարիացիաներով հիմնական այս միտքը կրկնում ե Աբովյանն իր ամրողջ գրքի մեջ: Այս բոլոր բավականաչափ վորոշակի բնորոշում ե այն տրամադրությունը, վորով համակված ե յեղել Աբովյանն իր վեպը գրելիս։

Այսպիսով «Վ. Հ.» -ի հեղինակը հանդիսանում ե նույնպես ռուսահայ