հին տարրերի խոշորագույն ազդեցությունը, և դա նկատելի յե վոչ մէայն նրա ստեղծագործության, այլև անձնական կյանքի մեջ։ Նրա հոգում անդադար պայքարում են հին և նոր իդեալները, նա միշտ իրեն քննադատում ե իր « համարձակ» մտքերի և քայլեի համար։
Որինակ, յերկար վարանումներից հետո միայն նա ամուսնանում ե մի գերմանուհու հետ «լուսավորական» ծեսով։ Ճիշտ ե, ամուսնությունից հետո նրա մեջ այլևս չեն ծնվում հին տատանումները կնոջ վերաբերմամբ, բայց դրա տեղ ավելի ևս ուժեղ զարգանում են հին մտքերը հասարակական գործունեյության արժեքի մասին։ Նա այնքան ել հավատացած չե իր դրական դերի մեջ և հաճախ կարծում ե, վոր վնասակար արժեք ունի միայն, հաճախ մտածում ե, վոր հոգևորականությունն «ազգի» ավելի հետևողական և ավելի ոգտակար սպասավորն ե։ Յեվ նա այնքան ե տանջվում ինքնախարազանումից, ինքնաքննադատությունից, վոր վճռում ե մտնել յեկեղեցու ծոցը, թողնել կնոջը, զավակներին, դառնալ կուսակրոն և այդպես ծառայել «հայրենիքին», «ազգին»։
Աբովյանի հարուցած այդ խնդիրը, սակայն, Եջմիածինը չի ընդունում, յերևի վախենալով այդ չափազանց եքստազային գործչից։ Յեվ Աբովյանն ավելի և ավելի հուսահատվում ե և վերջում այնպես խորհրդավոր անհետանում, վոր տեղիք ե տալիս զանազան կարծիքների:
Վերևը հիշատակված յերկվությունն Աբովյանի հոգեկան ճգնաժամի ամենամեծ աղբյուրն եր։
Որինակ, նա նույնքան հայ առաջավոր ինտելլիգենցիայի անդամն եր, վորքան և հետադիմական ինտելլիգենցիայի։ Նա նույնքան մոտ եր «Հյուսիսափայլին», վորքան և հին հոսանքներին։ Նա նույնիսկ կարծես ողակում եր հին և նոր իրականությունը, կապում նոր մտածողությունը հին հասարակական արժեքների հետ։
Յեվ իսկապես, նրա այդ յերկվությունը դարձնում ե նրան մոտ հայ տիրող բոլոր խմբակցություններին։ Այդ խմբակցություններից և հոսանքներից յուրաքանչյուրը յուրատեսակ ե ըմբռնում Աբովյանին և յուրաքանչյուրը համարում ե նրան իրենը, վորովհետև այդորինակ ըմբռնման հնարավորությունն ստեղծում ե ինքը Աբովյանն իր յերկվությամբ։
Արդեն շեշտված բոլոր բնորոշ գծերը դրել են իրենց բնահատուկ դրոշմը և «Վ. Հ.»-ի վրա։ Այդտեղ Աբովյանը հանդիսանում ե հայ ազգի լուսավորության, քաղաքակրթության համար պայքարող, այդտեղ նա ներկայանում ե և վորպես հին արժեքների քննադատ,