Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/70

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

* * *


երթկի վրեն թինգնել ես -
երթկի կոճը բռնել ես.
Հերս քեզ աղջիկ չի տալ-
ափսոս քունդ կտրել ես։



Հետո խանումը սկսեց հավկիթը շուռ տալ։ Տեփուրն առավ ձեռը ու շուռ տալով ասեց.


* * *


Սկլա, սկլա, պատին տուր,
հավկիթը շուռ տուր,
Վախում եմ քնիմ, քունս տանի,
չարսավ տանիլ տամ:



Մին ել շուռ տվուց տեփուրն ու ասեց.

* * *


Սկլա, սկլա, պատին տուր,
հավկիթը շուռ տուր,
Վախում եմ քնիմ, քունս տանի,
շալս տանիլ տամ։



Ամեն մի հետ տեփուրը շուռ տալումը, մի հետ «սկլա» յեր ասում, ու գլխաշորիցը բռնած՝ ընչանք մաշկները մի մին տանիլ տալի. վերջին ել ասեց.

* * *


Սկլա, սկլա, պատին տուր,
հավկիթը շուռ տուր,
Վախում եմ քնիմ, քունս տանի,
մաշկներս տանիլ տամ։



Հետո մի քաղցր ձենով, աղջկեքն ել հետը ձեն ձենի տված, ասեցին.


* * *


Համբարձում, յայլա,
յայլա ջան, յայլա,
Համբարձումն եկել ա,
մեր բաշին կաննել ա,
Լաչակ ա գրել մեկ մեկի վրա,
Մինը տակևանց, մինը վերևանց,
Քա խաթուն Գյուլազ, հունարդ երևաց.
Համբարձում, յայլա, յայլա ջան և այլն։



Խանումը, հենց վոր հավկիթը շուռ տվին պրծան, վեր կալավ Վարդիթերի մորը, թե—Խնամի ջան, աչքդ լիս փառք աստծու, անշառ, անխաթա անց կացրինք ես հավկիթը, աստված մին ել ուրախ սրտով, ցամաք աչքով ես որը հասցնի։


— Աղբյուրի անսպառ, խնամի ջան, շնորհակալ ենք, լավ ուրախություն արիր, մեր աչքի վրա, մեր գլխի վրա. բարեկամներ, դուք ել բարով հազար բարի, աստված ես ուրախությունը ամենիդ տանն ել ռաստ բերի։


Իրար շնորհակալություն արին, աստծուն փառք տվին պրծան։