Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/71

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Դե բերեք, Վարդիթեր ջան, վիճակի բղուղը (աման) ասեց Խանումը, վոր առաջ եր կաննել ամեն բանումը։


Մեջտեղ եկավ վիճակի բղուղը լցրած մի քիչ ջուր, մի յերկու, բուռը խոժոռ ավազ։


Վեր դրթն մեջտեղն ու առաջ պառավ կնանիքը մինը մի մատանիք, մեկելը մի ող, մինը մի քորոց, մեկելը մի սև փող, յա դանակի չղպլինգ (անկոթ դանակ) քցեցին մեջն ու ասեցին.


— Գնացի սաղ աշխարհքը ման եկա, շատ խեր ու բարի տեսա, շատ փորձանքների ռաստ եկա, եկա ընկա ես բղղի մեջ:


Հենցն ել կար, վոր իրեք չորս բան եր քցում, ամեն մընի համար մտքումը մի խորհուրդ անելով. հետո ամենքն ել մի մին բան քցեցին բղղի մեջը, աստվածածնից խնդրեցին, վոր խերով բարով վիճակ ըլնի ու տարան պահեցին, վոր առավոտանց գան բանան, ամենքն իրանց վիճակըն իմանան։


— Մուղայթ կացեք, ձեն տվուց Խանումը, ազապ տղեքանց ելմը ֆելմը (հնարագիտություն) վոչով չէ իմանալ, կգողանան, խաղք ու առակ կըլնինք. աման, Վարդիթեր ջան, տար հենց տեղ դիր, վոր ախպերտինքդ չիմանան, մեր խեղճ յերեխի բախտը յես գիտեմ. նրա խաթեն իր հետ ա. ուզուրը (ճակատագիր) լավ չի, թե վոր գողանան. ջահել աղջկերք, դուք ել եկեք, ես ծաղիկը տարեք, պահեցեք, վոր եքուց ման պտի ածվի. եդ ձեր բանն ա։


Մեր քեյվանքին (տանտիկին) ես իրիկուն ըսենց անց կացնելից հետո, մնար բարով ասին Վարդիթերի մորն ու ամենքը գնացին իրանց տները։


Արի հիմի Սոսիցը հարցրու, հենց վոր հիքանոնց խիզանը (ընտանիքները) ցրվեցին, իրիկվա ժամն ել տվին, Գարեգինը բաց թողուց Սոսին, գնաց ժամ. նա յել ջոկնվեց հետի տղեքանցիցը, մեն մենակ հետ դառավ, եկավ քարափի գլխին նստեց, աչքերը քցեց գետի խշխշան տեղը, մի քիչ միտը անելուց հետո մին ել վառվեց ու ջունուն դառած՝ վեր կալավ գյուլումը եսպես. —


* * *


Քո սիրուդ ինձ կսպանեմ -
աղջի, քու չարը տանեմ.
Դու իմ խոսքիս կամ արի -
նանիդ ռազի կանեմ։
Ձիթ, մինթանեղ հնմաշ ա.
ունքերդ ղալմաքաշ ա.
Աղջիկ, ես միտք անում —
իմ ջանս քեզ փեշքաշ ա։
Աղջի, ինչ լավ մազ ունիս —
սոխակի փարվազ ունիս.
Խոսքիս ջուղաբ չես տալիս —
ինչ շատ եշխ ու նազ ունիս։