Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/708

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

հրամանով գզիրն սկսեց այս ու այն կտուրից բարձրաձայն աղաղակել, կանչել Վարդիին տեսնողներին, բայց զուր. վոչ վոք Վարդիին այդ որը չեր տեսել: Պարզ եր, վոր նա մի փորձանք եր բերել իր գլուխը, վոր նա գլուխ եր վերցրել ու կորել տնից՝ յերբեք հետ չվերադառնալու, դիտավորութլամբ։


Ռեհան աքիրը, զգալով այդ՝ սուգ ու շիվանը գցեց տունը: «Րախիս գտեք, ձեզ մատաղ, րախիս»,— ասում եր նա լալագին ձայնով։


Հայր, յեղբայրներ, ազգականներ ու հարևաններ մի-մի ճրագ, ձեռներին դուրս գնացին գյուղից նրա շրջակաների մարագներում, այգիներում ու ձորերում կորած Վարդիին փնտռելու: Փնտռեցին ամբողջ գիշերը, վոչինչ չգտան, փնտռեցին հետևյալ որը, դարձյալ վոչինչ չգտան, որն ել անհետևանք անցավ. յերրորդ որը միայն, յերբ հաց թխելու համար վերցրին ներքի հինավուրց անմարդաբնակ տան մի անկյունում գտնվող թոնրի վրա շարած տախտակները՝ թորոնը վառելու դիտավորությամբ, տեսան այնտեղ խեղճ Վարդիին կծկված ու անշնչացած. թորոնից հանեցին նրա դիակը...


Ակներև եր, վոր խեղճն իրեն սպառնացող սոսկալի արհավիրքներից ազատվելու համար թորոնն եր ընտրել ամենաապահով պատըսպարան իր համար. վերցրել եր ըստ յերևութին տախտակներից մինը, ներս ցատկել ու ներքևից տախտակը կրկին իր տեղը դրել, վոր վոչ վոք նրան չնկատի, պատահմամբ չգտնի այնտեղ. մեռել եր կրած տանջանքներից, սարսափից, վշտից ու քաղցից...


Հետևյալ որը սուգ ու շիվանով, աղիողորմ լաց ու կոծով թաղեցին Վարդիին։ Յերբ դագաղը դուրս բերան յեկեւղեցուց ու վայր դրին դրսում մերձավորների հրաժեշտի համար, Ռեհան աքիրը ընկավ նրա վրա, գրկեց պսակի շորերով ու գույնգգույն թարմ ծաղիկներով զարդարած, պճնած Վարդիին, աղաղակելով՝ «Ձեզ մատաղ, ինձ ել տարեք սրա հետ թաղեցեք, ինձ ել, ա իմ գլուխը մեռնի. մեղավորը յես եմ, յես, իմ անմեղ րախին յես խի կանոխ մարդի տվա, ա իմ կուռը չորանա, ա իմ աչքը դուրս գա... Յես քեզ մատաղ, ա Վարդ»։


Վարդիի հայրը, յեղբայրներն ու մորաքույրն ել կրկնում եյին անդադար՝ «Քեզ մատաղ, ա Վարդ, քո ցավը տանեմ, ա Վարդ, քո չարը տանեմ, ա Վարդ. քո անմեղ հոգուն մատաղ, ա Վարդ...» Մեծ դժվարությամբ յետ քաշեցին Ռեհան աքորը Վարդիի դագաղից: «Ինձ ել տարեք դրա հետ թաղեցեք, ինձ ել»,— աղաղակում եր նա հեռացող դագաղի յետևից։


Թաղեցին մուրազազուրկ Վարդիին, գերեզմանատնում ավելա-