Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/709

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ըրին մարդկային գռեհկության ու բարբարոսության մի տխուր հուշարձան ևս, անմեղ զոհ մի հողաթումբ ել, ու վերադարձան Չորթանանց տունը հանգիստ խղճով հոգեհաց ուտելու։ Հանգուցյալի առաջին յերկնային արքայության դռները բաց անող գինին շատ առատ եր: Սեղանակիցները խմում եյին, ողորմի տալիս Վարդիին ու աստծուց թողություն խնդրում նրա «կամա ու ակամա» մեղքերի համար...


Ամենից շատ խմում եր տեր֊Մխիթարը, Վարդիին պսակողն ու թաղողը. բաժակը շրթունքներին հասցնելուն պես դատարկում եր մինչև վերջն կաթիլը, կարծես նրա խմած գինու քանակությունից եր կախված յերկնքի արքայության դռներ է շուտափույթ բացումը հանգուցյալի առաջ: «Աստված ողորմի նորոգ հանգուցյալի հոգուն, լիս դառնա նա»,— ասում եր տերտերը։


Բարսեղը հաճախակի դառնում եր հյուրերին ու բացականչում. «Կերե՛ք, ձեզ մատաղ. լուսահոգու բաժինն ա՜, կերե՛ք, խնայիլ միք. խմեցե՛ք, խմեցե՛ք ու ողորմի տվե՛ք, սրտալի ողորմի տվեք,բալքի սիրտս հովանա...»։


— Աստված ողորմի, աստված նրա կամա ու ակամա մեղքերը բաշխի,—լսվում եյին ձայներ այս ու այն կողմից,—քեզ ել աստված համրերություն տա, Բարսեղ, համբերություն. մարդի ծնունդն ու մահը աստծու առուտուր ա. պետք ա հաշտվես. ճակատին են եր գրած...

ՎԱՔԻԼԲԱՇԻՆ.

Որը կիրակի յեր, հուլիսյան որերից մինը: Գյուղի հրապարակում կանգնելու տեղ չկար. այնտեղ կուտակված եր մի ստվար բազմություն։Գյուղացիները խմբերի բաժանված խսսում, դատում, վիճում եյին տաք-տաք. ինչ֊վոր մի շատ կարևոր հարց սաստիկ զբաղեցնում եր բոլորին. խոսում եյին ըստ սովորականին շատ բարձր. շատերը գոռում եյին ուղղակի. կոկորդները չեյին խնայում բնավ, իրար բերանից խոսք եյին խլում։ Աղմուկը, հարահրոցը, հաճախակի հայհոյանքներով ուղեկցվող, աննկարագրելի եյին, բայց գյուղի համար շատ սովորական. գյուղական ժողովը առանց աղմուկի, առանց հայհոյանքների յերբեք չե անցնում։ Քանի լուրջ, քանի կարևոր ե քննադատվող հարցը, քանի խորն ե շոշափում նա հասարակական շահերըյ,այնքան մեծ ե լինում աղմուկը, այնքան ընտիր ու ազդու յեն լինում զանազան հասցեներով արտասանվող հայհոյանքները...