Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/714

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

յետևից ընկել, թե չե դու քո ժոդովրդի հետ միմիայն աստծու փեշը կբռնես. ի՞նչ արած , հրամանը, թունդ ա։


-Հա,ա տեր, հրամանը շատ ա թունդ, շատ. պետք ա կատարած. իշխանություն ա, մեր մեծն ա , մեր տերն ա. հրամանն, ասում են, գբրնատուրի վրա Պետրիպոլկեն ա յեկել ե՛, հանաք չի. պետք ա կատարեմ։ Հ՛ը, խալխը,ի՞նչ եք տազ արել,-դարձավ տանուտերը ամբոխին,—վաքիլներ ջոկեցեք, ասեցեք՝ ո՞ւմ եք ուզում. խելքը գլխին չորս մարդ ջոկեցեք։


— Ուզբաշի,—լսվեց ամբոխի միջից մի ձայն.-ներողություն արա. մի խոսք ունենք ասիլի։


— Հը,ի՞նչ ես ուզում ասես, Ղուկաս, ասա. լսում ենք, — ասաց տանուտերը։


— Բարձր իշխանությունը մեր ոգտի համար ա եդ հրամանն ուղարկել հասկանում ենք. աստված նրան մեզ համար հաստատ պահի,—ասաց Ղուկասը։ Դու ու մեր տերը լավ խոսացիք. շնորհակալ ենք. դու քո իշխաններով ու սուդիաներով գիշեր֊ցերեկ մեզ համար ես ցավում ու մտածում. եդ մենք գիտենք. դրա համար ել ենք շատ շնորհակալ։ Ամա մի բան կա. յեթե հիմի մենք մեր բանն ու գործը թողնենք ու աղբերի յետևից ընկնենք, գեղը մաքրել սկսենք, մեր տները, կքանդվեն մեր գլխներին ։ Եսոր ահր վ՞որ որ ա. մեր հնձի, մեր փնջի, մեր կալ ու կուտի վախտն ա։Գյուղումն ենքան աղբն ու աղբանոց կա, վոր յեթե հիմի մեր բանն են շինենք, նրանց յետևից ընկնենք, յերկու-յերեք ամսումը չենք պրծնիլ. բա ո՞վ կհնձի մեր արտերը, ո՞վ կկալսի մեր կալերը. խուլ ցավը յեկած լավ ա, քան մենք մեր արտերից ու կալերից ընկած։ Գյուղումը մեր պապերի, մեր տատերի ժամանակներից , Ղզլբաշի ու Ջավադխանի դովրից աղբեր կան կիտած. հեշտ իէ նրանց դեն ածիլը. թող մնան. բանից յերբ պրծնենք, դեն կածենք. առաջներիս ձմեռը մեր բանն եդ կշինենք.


— Ադա, տազ արա , տազ արա, հարամզադա,-ասաց բարկացած տանուտերը,—ամեն տեղ ու ամեն բանի մեջ կոտրած գդալի պես մեջ ես ընկնում. ըռեխդ քեզ հավաքի. ի՞նչ ա, բարձր իշխանությունից դու շատ ես հասկան՞ում.նրա խելքը քոնի չափ ել չի բան կտրո՞ւմ, նրա հրամանը սուտ ա՞։


— Ներողություն արա, ուզբաշի,—ասաց Ղուկասը, — մեղա աստծու, յես եդհենց բան չեմ ասում. բարձր իշխանության հրամանը սուրբ ա մեզ համար. մենք խնդրվում ենք միայն, վոր հիմի մեզ թող անես մեր բանին գնանք, իսկ գեղը ձմեռս թամուզ կանենք:


— Անկարելի յա, հրամանը շատ ա թունդ։