Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/715

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

— Ուզբաշի, խնդրվում ենք. ուղբաշի, մեր տները կքանդվեն, յեթե բանից ընկնենք, շատ ենք խնդրվում, ուզբաշի,—լսվեցին ձայներ այս ու այն կողմից:

— Ուզբաշի,- ասաց դարձյալ Ղուկասը,—թագավորը վողորմած ա, նա քեզ ու քո իշխաններին կբաշխի, վողորմածութին կանի. խնդրվում ենք, մեզ մեր բանիցը գցել մի:


— Քեզ ասում եմ՝ տազ արա՛. սո՛ւս,— հրամայեց խրոխտ ձայնով տանուտերը։


— Ահր վո՞ց տազ անեմ. տունս քանդվում ա ե՛. արտերս ու կալերս մնում են։


— Ադա, եդ հարամզադին տարեք տուն գցեցե՛ք,—գոռաց տանուտեր Աղասին,—յես դրան բխոված պետք ա ուղարկեմ գբրնատուրի կուշտը, բխոված. դրա անունը սև դավթարումը գրիչ պաեմ տալ: Գզիրն իր ոգնականներով իսկույն հարձակվեց Ղուկասի վրա ու քաշեց նրա թևից. նա մի փոքր ընդդիմադրություն ցույց տվեց, բայց միքանի ուժգին հարվածներ ստանալով գլխին, վզակոթին ու մեջքին, քայլերն ուղղեց դեպի գյուղական դիվանատան տակ գտնվող մութ, խոնավ ու կեղտոտ նկուղը, ուր նրան բանտարկեցին ու դուռը նրա յետևից ամուր կողպեցին:Տանուտերի այդ վճռական քայլից հետո այլևս վոչ վոք չխոսեց իշխանության կարգադրության դեմ, ու առողջապահիկ հանձնաժողովը, չորս հոգուց բաղկացած, ընտրվեց.բոլոր անդամներն ել ընտրվեցին տանուտերի սովորական շքախմբից, գյուղի դատավորներից ու իշխաններից, նրանցից, վորոնց հետ տանուտեր Աղասին սովորաբար «թաս ե բռնում»... Ընտրվածները պաշտոնապես, գրագիր մահտեսի Առաքելի ձեռքով կազմված արձանագրությամբ, հայտարարվեցին «խուլ ցավի վաքիլներ, իսկ տանուտեր Աղասին «վաքիլրաբաշի»։


Հայաթից հայաթ, փողոցից փողոց անցնելով առողջապահիկ խումբը կեսորից մոտիկ հասավ գյուղի հարուստ առևտրական Գուրգենի հայաթը, վորտեղ իրար կողքի շարված եյին աղբի միքանի կույտեր։ Տանուտերը ահագին աղմուկ բարձրացրեց, վաքիլները ձայնակցեցին նրան. աղմուկը լսելով, Գուրգենը դուրս յեկավ խանութից: Նրան տեսնելով, բարկացած պաշտոնյաները մեղմացրին իրանց ձայները ու համոզել սկսեցին, վոր մաքրե իր հայաթն ու գոմերը, որինակ տա ուրիշներին, այնպես չանի, վոր ստիպված լինեն նրա քեֆին դիպչել։ Վաքիլբաշին Գուրգենին ել հիշեցրեց, վոր հրամանը «Պետրիպոլկեն» ե: Այդ բառը նա արտասանում եր