— Փռանգի արաղ, իմ որումը խմած չեմ. դե մի ածա, տեսնեմ,— ասաց Աղասին:
— Եդհենց ե, եդհենց տղամարդ կաց, ուզբաշի Աղասի,—
ասաց ուրախացած վաքիլ Մարութը — եսհենց արաղ գբրնատուրն ա
խմում, նաչալնիկն ա խմում, կենտ-կենտ ել յերևի պրիստավն ա
խմում. եդ մեծ պատիվ ա մեզ համար. Գուրգենն ապրի։
— Համ արաղը կխմենք, համ մեր բանը կանենք, ուզբաշի
Աղասի, միամիտ կաց, — ասաց վաքիլ Գյուլունց Քիքին:
Գուրգենը ածեց կոնյակը. վաքիլբաշին ու վարքիլները մի—մի
բաժակ խմեցին, վորի վրա պանիր, հաց ու ձուկը նախաճաշեցին
ու նրանց վրա ելի մի-մի հատ հրաշալի հեղուկից կուլ տվին «ուխայ,
ես ա զատ հա», կրկնելով ամեն մի բաժակի վրա։
— Փռանգի տունը չքանդվի. ես ա զատ, վոր նա հնարել ա
հա. աշխարհիս իմաստությունը նրան ե տված տեղովն ելի, — ասաց
Ծատուրը,— ինձ յեթե որը մի թաս սրանից տան, կյանքս մահու
կտամ մեր հասարակության համար։
Հրաշալի տպավորության տակ հանձնաժողովը դուրս յեկավ
Գուրգենի տնից։
— Գուրգեն, մատաղ,—ասաց փափկած տանուտերը հայաթով
անցնելիս, — վոր ազատ ժամանակ ունենաս, ես աղբերը մի
հանգով հեռացրու հայաթեդ, արևիդ մատաղ։ Վոր բանն ինձ մնա,
քեզ իսկի չեմ նեղացնիլ. բարձր իշխանությունը հրամայել ա. ճար
չի կա, պետք ա կատարենք. նաչալնիկը գալ պտի. հրամանը Պետրիպոլկեն
ա։
— Լավք Աղասի ամի,—ասաց Գուրգենը, — մինչև մյուս կիրակի
իմ հայաթում մի չոփ անգամ չի լինիլ. ամեն բան կհեռացնեմ.
գոմերս ել կմաքրեմ։
— Ատա, Գուրգենը կանի, դա իրան խոսքին հաստատ ա, —
ասաց Մարութը, — Գուրգենի արևին մատաղ յես. դրա պես տղամարդ
մեր գեղումը ինչ մեր գեղումը, ես սաղ մհալը յեթե քանդես,
վոչ մի գեղում եդհենց սրտաբաց տղամարդ չես գտնիլ: Յեկեք
հիմի, յեկեք գնանք տեսնանք՝ Ավագիմն ինչ բանի յա։
— Եսոր գնանք Ավագիմի տունը, — հարցրեց տանուտերը։
— Հա. բա յերբ տասը գոմ ունի նա. մինչև նրա գոմերը
կպտտենք, որը կմթնի,— ասաց վաքիլ Քիքին։
— Եսոր պետք ա անպատճառ Ավագիմի դազնանեն[1] պրծնենք,
վոր եգուց կարողանանք գեղի ներքի թաղը ման գանք,—ասաց
տանուտեր Աղասին։
Հանձնաժողովը գնաց գյուղի մյուս հարուստի, Ավագիմի տունը:
- ↑ Քննությունը: