Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/718

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

4


Հայաթը մտնելուն պես վաքիլբաշին ու վաքիլները սարսափելի աղմուկ բարձրացրին։


— Ես ի՜նչ ա,— ասաց տանուտեր Աղասին,—ես բան ել աղբը կլինի մի հայաթո՞ւմ. ես հո յերկու ամիս պետք ա կրվի, վոր վերջանա, տասն եսքան ել յերևի գոմերումը կա։ Ես հո տեղովը խուլ ցավի բուն ա. նաչալնիկը վոր ես աղբերը տեսնի , Ավագիմին Սբիր կուղարկի: Ավագիմ,—կանչել. նա բարձրաձայն տան տիրոջը,—եդ վորտեղ ես, ի՞նչ ես թագ կացել. դուրս յե՛կ: Մահտեսի, գրի,— դարձավ նա գրագրին,— Ավագիմի վրա ես սհաթիս մի պրիտակոլ գրի...


Այդ րոպեյին Ավագիմը դուրս յեկավ գոմերից մինից, վորտեղ նա աղբ եր կիտում դուրս տանելու համար։


— Ավագիմ,-—դարձավ նրան Աղասին,—բա յես մինչև հիմի գիտացել եմ, թե ես գեղումը քեզանից խելոք մարդ չի կա. դու եդ ի՞նչ բանի յես. ես աղբերը ինչու չես եստեղից ռադ անում։ Բարձր իշխանության հրամանը յերեկ քո կշտին չի կարդացինք, ա աղբաթիխե՞ր։


— Յես ել հենց աղբերի յետևից եմ ելի,—ասաց Ավագիմը,- բա տեսնում չե՞ք մինչև մի յերկու շաբաթը բոլորը դուրս կտանեմ գեղից:

— Ի՞նչ յերկու շաբաթ. յերկու որումը պետք ա պրծնես,յերկու որումը,—ասաց վճռաբար տանուտերը,—նա չայնիկը ամեն սհաթ կարող ա գալ. դու ուզում ես,վոր քո պատճառով իմ տունը քանդվի ։


-Մենակ քոնը չի քանդվիլ. մեր տներն ել կքանդվեն, վոր տազ անենք,—ասաց վաքիլ Ծատուրը,—Ավագիմ, ել շատ խոսալ մի,— դարձավ նա Ավագիմին, — մշակներ վարձի ու ես աղբերը կորցրու եստեղից։


—Ի՞նչ ա, փողդ քիչ ա՞,— ասաց Գյուլունց Քիքին,— աղբերը շուտով կորցրու եստեղից, թե չե պրիտակոլ կանենք ու ես սհաթիս գբրնատուրին կուղարկենք։


— Անունդ սև դավթարումը կգրվի, — ասաց Մարութը։


— Հող ու մոխիր կկորչես, յերեխեքդ յեթիմ կմնան,—ասաց վաքիլ Հանես ամին:


— Լավ, լավ. ինչ ասում եք՝ կանեմ, կկատարեմ,-ասաց Ավագիմը, —իրավունքը ձերն ա, յես վիճաբանություն չեմ անում։ Լու


Արձանագրություն ։