ՍՐՔՈ.Տո ջանըմ, մեր սովորութենին սովորութեն կհասնի՞, ախպեր ջան, գնա դախըցի, նոր պսակվի , նոր տղեդ հըլնի, մեծանա, քեզի պախա. թավո՜ւ թավո՛ւ,աչքս լուս...
ՍԱԼԲՒ. Ամի Գիքորի ասածները ողորթ են, մարդ վոր քառասուն
տարեկան հասակին , մե դուժին թոռը-մոռ չունենա, ել ի՞նչ...
Զաթի հոգին թող դուրս գա տղեքի, հարսների, թող աշխատեն,
ծնող պահեն։ Ա՜խ, թե իմ հառչինեկ տղեն սաղ կմնար, թոռ ել կունենայի,
ծոռ ե՛լ կունենայի... Ա՜խ ինչ ասեմ, դրողի աչքերը քոռներ...
ՍՐՔՈ. Ետ քո ասածները գլուխ կգա են ժամանակ, վոր մարթ
վախտին պսակի...
ԱՄԻ ԳԻՐՔՈՐ. Համա Մանուկի լավ լազաթին վախտն ա. ել
փոչ դես, փոչ դեն...
ՍԱԼԲԻ Փառք աստծո՛ւ, շատ ու քիչ գիր ղալամ գինա, իրա
համար մե թեթև դուքան կբանա, լազաթին առուտուր կանա...
ՍՐՔՈ. Տn դուքանս վորն ա, բանս վորն ա, ըռնչպարությունից
ել լավ դախոդով բան կա՞...Քեզի համար ջանավար գութանը
լծա, մե տասը որավար հող վորի ու ռեխտ լիքը ապրի... Կե՛ր ել, խմի՛
յել, ել նոր դես ու դեն ընգնիլը ի՞նչ ա...
ԱՄԻ ԳԻՔՈՐ. Տո ողորմի ձեր հորն, ետ ի՞նչ ա դուք, հալբաթ
վոր ըռնչպարությունը... հալա մեկ ել ասա ըռնչպարություն ...
մարթ վոր հողից չկշտանա, ղալբ քարու-կշեռքից կկշտանա՞... փառք
աստծու, ամենքտ ել լավ գինաք, վոր աշխարհիս վրա ինչքան իսան,
ջին ու ջանավար կա, սաղ ել հողից կկշտանան ...
ՄԱՆՈՒԿ (Խոսակցության ժամանակ Մանուկը միքիչ քուըսուց
հեռու՝ տան անկյունում վեգ ե խաղում, ու հաճախ լսվում ե՝ «Արի,
կոճի ջան, արի»—կաս թե չե—«ետ չելավ, նորից քցի»)։
ՎԱՐԺԱՊԵՏ. Այ զարմանալի բան, ձեր ասածները վոչ միայն
զարմացնում, այլ և վերին աստիճանի զայրացնում են. խոսք չկա,
իհարկե, յերբեմն ել սարսափեցնում... Այս ուղիղ յոթը ամիս ե, վոր
յես ձեր ոդումն եմ ապրում, բնականաբար և բավականաչափ գաղափար
ունեմ ընդհանրապես ձեր ժողովրդի, մասնավորապես ձեր
ընտանիքի նիստ ու կացի և սովորությունների մասին ... սակայն
կայացրած վճիռներից վատթարագույնը այսորվանն ե ...Տեսեք, յես
քանի անգամ առաջարկեցի, անգամ խնդրեցի մայրիկից, թե Մանուկին
տվեք՝ յես պատրաստեմ, տանք Գևորգյան ճեմարան, կամ
Յերևանի թեմական դպրոցը, կամ մի այլ դպրոց... Իհարկե, յերեխան
առողջ ե, կենսունակ, ընդունակ, ինչպես հատուկ ե լեռընցիներին...
բնականաբար ես յոթ-ութ ամսվա ընթացքում բավականին
բան կսովորեցնեյի... մինչդեռ իմ բոլոր ասածները մնացին