ՄԻ ԿՏՈՐ ՀՈՂԻ ՀԱՄԱՐ
Պիես 3 գործ.
(Հատվածներ)
ԱՌԱՋԻՆ ԳՈՐԾՈՂՈԻԹՅՈՒՆ
Սովորական գյաղական տուն՝ իր կահկարասիքով. մեջտեղը քուրսին,
յերեք կողմից խալիչան եր փռած: Սրքոն, ամի Գիրքորը, նստած
քուրսու տակ, իսկ վարժապետը յերրորդ կողմում, տաբուրետկի վրա
խոսակցում են: Սալբին տան մի կողմում խնոցի յե հարում մի քրդուհու
հետ, մերթ ընդ մերթ մասնակցելով խոսակցությանը: Տան մի
անկյունում կապած կա մի կամ մի քանի հորթեր կամ գառներ, խոտը
առաջներին: Քուրսուց մի փոքր հեռու՝ պատից կախված ե մի զույգ
սապոգներ, յերկրազործական գործիքներ, փոցխ, գերանդի յեվ այլն:
Տան մի կողմում դրված են ղութիկներ՝ վրան ծալքը յեվ մի շարք
կավե ամաններ: Մանուկը լավաշ ու պանիր ե վերցնում յեվ ուտելով՝
վեգ խաղում. ընկերոջը յերբեմն համեցեք ե անում, յերբեմն ել
նրա ուզելիս՝ մերժում:
ՏԵՍԻԼ I
ԱՄԻ ԳԻՐՔՈՐ, ԱՐԲՈ, ՍԱԼԲԻ, ՎԱՐԺԱՊԵՏ, ՄԱՆՈՒԿ.
ՍՐՔՈ Ինչ կուզեք ասեք, տղին վոր մարթ պստի-պստի չպսակի,
ի՞նչ համ ու լազաթ ունի վոր քորփա—քորփա դարդի տակ չքցի,
մեկ լավ չխաշի, ել նրանից ինչ դուրս կգա...
ԱՄԻ ԳԻՐՔՈՐ Ողորթ ա, ետենց ա տեսեք, ես դուզ քսան տարի կլինի, վոր յես քո ողորմած հորից բաժանվել եմ։ Իմ տղեք իմ հառեջ հլա Իսուս—Քրիստոս չեն արե. իմ կողմանե, աստված են մարթի թող տունը քանդա, վոր ընդոնց թութուն քաշելուց լա տեսել ա. իմ դեմ թամամ հարս են, ասեմ մեռեք՝ կմեռնեն, ապրեք կապրեն...
ՍԱԼԲԻ (Համեմատաբար ցածր ձայնով, քիթը ծածկելով): Հալբաթ
վոր ետենց ա, ուռենին վոր ուռենի յա, մինչի դալար չլինի
խո քթոց չեն կանա գործի եսպես ել իսանն ա: