Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/732

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՏԵՍԻԼ IX

ՆՈՒՅՆՔ, ՍԱԼԲԻ, ՄԱՆՈՒԿ ՅԵՎ ԲԱՐԹՈ

ԱԼՈ Վայ, բարով, հազար բարի, իմ աղա փեսա, իմ քաղցր խնամիք, համեցեք, համեցեք, նստեցեք։ (Ներս մտնելուց բարեվում են բոլորին, Շուշիկը առանձին դժվարությամբ բարեվում ե սկեսուրին, վորը նրա դեմքն առնելով ափերի մեջ, առանձին-առանձին պաչում ե թշերը: Շուշիկը Մանուկին չի բարեվում):

ԳԼԱՎ ՔԵՐՈԲ Առաջարկում են խմել Սալբու և Սրքոյի կենացը։ (Իսկույն յեվեթ խմում են, չկարողանալով ճառել շատ հարբած լինելուց: Սրինգը շարունակում ե նվագել մի շարք արեվելյան յեղանակների Սկեսուրը ձեոռքը Շուշիկի վզովը գցած՝ խոսում ե Ալմաստի հետ: Մանուկը ներս մտնելուն պես վազում, նստում ե հոր գիրկը յեվ ապա տեղավորվում ե Սրքոյի ու Քերոբի մեջտեղը, ամբողջ ժամանակ խաղում ե Քերոբի խանջալի յեվ կոճակների հետ: Սրբում ե Քերոբի մնդալը իր զգեստի փեշերով, ապա մտրակը խլելով յասաուլից, մտրակում ե յասաուլին յեվ զուռնաչիներին: Գլավին Քերոբը հարբած, առաջարկում ե Սրքոյի յեվ Ալոյի հետ «յայլի» պարել վորոնց միանում են բոլորը, բացի Շուշիկից. Մանուկն ել մհր փեշից բռնած՝ վեր-վեր թռչելով պարում ե):

ԳԼԱՎ ՔԵՐՈԲ (Հոգնած գոռում ե. «Աստված շնորհավոր անե»։ Կամաց-կամաց՝ «մնաս բարով» անելով հեռանում են բոլորը»):


ՏԵՍԻԼ X

ԱԼՈ, ԱԼՄԱՍՏ, ՇՈՒՇԻԿ, ԲԱՐԹՈ


(Փոքր պաուզայից հետո՝ Շուշիկը հանկարծ փղձկում ե):

ՇՈՒՇԻԿ Ափո ջան, ափո, ծնածս սհաթից մինչև եսոր յես քո դեմ թամամ հարս են յեղել, բարձր ձենով չեմ խոսել, բայց եսոր պիտի խոսեն։ Ափո ջան, դու ինձ սաղ-սաղ թաղում ես. թող սև ըլլեր իմ ծնունդը, ափո ջան, ափո (ուժեղացնում ե լացը). յես լավ հասած աղջիկ, իմա՞լ ես տալի ինձ են գրկանոցին, են հավի ճուտին։ Յես ուզում են կին լինել, ապրել, վոչ թե գնալ Սրքոյենց տանը քոծ դառնալ, ղարևաշություն անել: Դու լավ գիդես, ես 3 տարի յե, են տղեն ինձ վրա աչք ունի. մի հասակի ջահելներ ենք, իրար հետ գառ ենք պահել, խաղացեր մեծարել... Ախ, ինչ անեմ... (Հոնգուր-հոնգուր լաց ե լինում):

ԱԼՈ (Հարբած հազիվ ե իրեն պահում վոտերի վրա): Սուս, լիրբ, անամոթ, մեկ ել եսենց բաներ չլսեմ, թե չե, առանց խոսալու, կգյուլլեմ: (Պառկում ե Թախտին, շարանակելով մրմնջալ քեֆի յերգը):