Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/733

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

ՇՈՒՇԻԿ (Խղդվելով, բարձրաձայն հեկեկալով յեվ լացից փաթաթվելով մորը): Ադե ջան, ադե, վոչ բարով, վոչ սալամաթով դու. ծնիր ինձի, աշխարհ բերիր։ Իսկ դու, ափո, իմացիր, վոր դանակը վոսկորիս հասավ, քո գյուլլելուց ել չեմ վախենում։ Ավելի շուտ՝ դուն իմ դիակիս վրա կմղկտաս, քան թե Մանուկի հարսանիքին կպարես։ (Բարձրաձայն հեկեկում ե):


ՏԵՍԻԼ II

ՏԻԳՐԱՆ ՅԵՎ ՇՈՒՇԻԿ


ՏԻԳՐԱՆ Հը, հերդ նշանիդ արաղը խմեց, ելի։

ՇՈՒՇԻԿ Ախ, արաղը խմեց, վոր ինձի ես որը դրեց... Հալեց, մաշեց, երեց, խորովեց... (արտասվելով)։ Ինչ ասեմ, գլավին Քերոբ, բալետ կատղի կարմիր գյուլլի ռաստ գաս, ետ, ետ... մարդագելը վոր չըլիներ, ես բանն ել չեր ըլնի...

ՏԻԳՐԱՆ (Անհամբեր): Տո, զահրումարը խմեց, սև ցավը խմեց։ Դու են ասա, դու, դու ինչ ասիր. յա ինչ արիր։

ՇՈՒՇԻԿ Տո, դու հողը տաս իմ գլխին, ի՞նչ ձեռիցս կգար, վոր ի՞նչ անեյի...

ՏԻԳՐԱՆ Հետո՞, հետո՞...

ՇՈՒՇԻԿ Հորս՝ ել ինչ ասես, վոր չասի։

ՏԻԳՐԱՆ Ասա՛, ասա՛, ի՞նչ ասիր։

ՇՈՒՇԻԿ Ասի, վոր հազար գլավին Քերոբ մեռնի, եդ գրկանոցին չեմ առնի, ու չեմ առնի, ափո, վոր մորթես, փրթես, դնես խանչալի տակ շինա—շինա անես, չեմ առնի, վոր չեմ առնի։

ՏԻԳՐԱՆ (Մեղմացած): Բա ի՞նչ ես ասում, ի՞նչ անենք։

ՇՈՒՇԻԿ Խելք մնացել ե՞ գլուխս, վոր խելքակտոր բան ասեմ։

ՏԻԳՐԱՆ Շուշիկ ջան, ել ուրիշ ճար ու ճամպա չկա, փախչելուց սավայի...

ՇՈՒՇԻԿ Փախչելուց...

ՏԻԳՐԱՆ Փախչենք, գնանք հեռու, հեռու...

ՇՈՒՇԻԿ (Ուրախ բռնած Տիգրանի ուսը): Փախչենք, փախչենք, ինչ լավ ասացիր։

ՏԻԳՐԱՆ Դեհ ջանս, շուտ արա, շուտ, քանի մարդ չկա, թռչենք։ (Շուշիկը լուռ ե: Միքիչ հրամայողաբար): Դե շուտ արա, շուտ, ինչ ես քարացել... (Թեվից քաշելով) Դե հը՜, գնանք, միտք անելու վախտ ես գթել... ՇՈՒՇԻԿ Տիգրան ջան, Տիգրան, մի քիչ սաբր արա. ախր ուր գնանք, ի՞նչ անենք, վոնց փախչենք...

ՏԻԳՐԱՆ Հլա, հլա... (Զայրացած) աղչի, խելքտ թռցրի՞ր, դեհ, հիրար արի, դեհ, շուտ արա...