ՇՈԻՇԻԿ Ի՞նչ հիմար գամ, ի՞նչ անեմ։
ՏԻԳՐԱՆ Չես գալիս, հա...
ՇՈԻՇԻԿ Վախում եմ, ամոթ ա։
ՏԻԳՐԱՆ Վախում ես, ամոթ ա, հընչի՞...
ՇՈԻՇԻԿ (Տիգրանի ձեռքը ամուր բռնած): Տիգրան, վոտքերիտ ղուրբան, իմալ փախչեմ, իմալ հորս ու մորս նամուսը վոտնակոխ անեմ, նրանց անեծքի տակն ընկնեմ։ Իմա՞լ վորդոց վորդի՝ հորս ոջախը խայտառակ անեմ։
ՏԻԳՐԱՆ (Վերին աստիճանի գազազած յեվ կատաղած)։ Հը՜մ չես գալում հա՜... մագյար մեր բախտավորությունը հորդ ու մորդ նամուսին ես մատաղ անում, կամ սրա, նրա լաւ֊վատ ասելո՞ւն ես քեղ բախշում։ (Անասելի զազազած յետ ե մղում Շուշիկին): Թ՛ող թևս, թո՛ղ քեզ եմ ասում, թող, չեմ ուզում...
ՇՈԻՇԻԿ (Լացը ուժեղացնելով): Ախր, քեզ վոնց թողնեմ, առանց
քեզ վո՞նց ապրեմ։
ՏԻԳՐԱՆ.(Ծայր աստիճանի կատաղած): Վոչ թողնում ե՞ս... փոչ փախչում ես, քանդվես աշխարհ ավերվես յերկիր... (ՈւԺզնությամբ ձեռքը ազատում ե Շուշիկից յեվ անհետանամ)։
ՇՈՒՇԻկ (Փոքր ինչ լուռ մնալուց հետո, սարսափահար, հեկեկալով)
Տիգրանջան, Տիգրան, իմ ջա ու ջիգյար.Տիգր՜ան, Տիգրա՜ն,
Տիգրա՜ն... (Զայնը յեվ լացը աղեկտուր դարձնելով, ընկնում ե
յերեսի վրա. բավականաչափ լոռւթյուն ե տիրում: Այդ լռության պահին
լեռներից լսվում են առավոտյան տավարն ու վոչխարը դաշտ
քշող գյուղացիների ձայներ, ինչպես. «Հո՜, հո... հեռի... տա՜... տա...
տա՜... ոհո՜...ոհո՜... ոհո՜...» յեվ նման բացականչություններ: Ապսր
հեռվից լսվում ե մելամաղձոտ ժողովրդական յերգը):
ՊԱՏԿԵՐ ՅԵՐԿՐՈՐԴ.
Սրքոյի տունը: Ամի Գիրքորը մեկ ձեռքին չիբուխ, մյուս ձեռքը ճակտին:
Սրքոն ձեռքերը խաշած զրոսնում ե ջղայնացած, իսկ Սալքին
անդադար ձեռքերը շփելով, ախ ու վախ ե անում:
ԱՄԻ ԳԻՐՔՈՐ, ՍՐՔՈ ՅԵՎ ՍԱԼԲԻ.
ԱՄԻ ԳԻՐՔՈՐ. Որ ջոչություն, խայտառակություն. սան ալլահ
յես կյանքումս եսենց խայտառակ բան հլա չեյի տեսել
ՍՐՔՈ. Վայ վավլեր, վավլեր. ես ի՜նչ հող իր, քաշի իմ գլխին
ես ի՜նչ ոյին բերի իմ ջանին, մի կտոր հողի համար. հե՜յ գիդի