ՍԱԼԲԻ Ախ, վարժապետ ջան, ետ իմալ մարդ եր, գիտնա՞կ եր, մարգարե յեր, ինչ եր. միտտ ա՞, հա, վոր կասեր 18 տարեկան հասուկ աղջիկը 12 տարեկան քորփա յերեխին կնիկ չըլնի։ Ընդրա համար ել մեր աչքին փուշ եր դարձել:
ՏԵՍԻԼ II
ՍՐՔՈ ՅԵՎ ՍԱԼԲԻ
ՍՐՔՈ Ախ, Սալբի ջան, ես խայտառակությունից հետո ենենց
եմ կարոտացել մեր են վարժապետին, ենենց. դրուստն ասած, վոչ
թե մենակ նրան, այլ բոլոր ուսումնականներին։
ՍԱԼԲԻ Հա, հա, ասա, ասա, իմ սրտի միջից ես խոսում հիմա, վոր են մեր վարժապետը ձեռքս ընկներ ե, Մանուկիս ազիզ արևը վկա, ամեն որ ձվաձեղ կկերցնեմ։ Նրա են վոտները կլվանամ, ջուրը խմեմ։ Ականջը կանչեր, ամեն որ կասեր, քանց թե Մանուկին պսակում եք, տվեք պատրաստեմ, տանը Եջմիածնի ջերմարանը։ Թարսի պես, սիրտս ել ենքան տխուր ա, վոր լեզվով չեմ կանա ասի։
ՍՐՔՈ Տո, տխրությունը դու ինձնից հարցրու (ձեռքերը անդադար չոքերին խփելով). խանչալը վոր սիրտս կոխես, հալա մի լավ ել խառնես՝ մեկ կաթիլ արյուն չի գա։
ՏԵՍԻԼ III
ՆՈՒՅՆՔ ՅԵՎ ԽԱՉՈ
ԽԱՉՈ (Կամաց բացում ե դուռը, տխուր ու խորհրդավոր): Աստված
ձեր տունը քանդա, վոր քանդեց։ Ձեր հարսնացուն, հոր ռեվոլով
իրան զարկեց։ Ասում են, զարկելու քիմին՝ վոչ տվեց, վոչ առավ
մեկեն հոգին տվեց։
(Սրքոն յեվ Սալբին անսպասելի գուժից սարսափած, խելագարի նման իրար են նայում յեվ ապուշ կտրում: Փոքր ինչ պաուզա):
ՏԵՍԻԼ IV
ՆՈՒՅՆՔ ՅԵՎ ՄԱՆՈՒԿ
ՄԱՆՈՒԿ (Հանկարծ աղմուկով յեվ լացով ներս ե վազում, մի
բուռը կոճիք առաջ շպրտելով, վոտքերը գետին զարկելով, գոռամ ե).
Չեմ, ը՜, ադե ջան, ադե, ասա, ասա, կարմիր կոճիքս ոդից ո՞վ ա
գողացել, ո՞վ ա տարել...