Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/737

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

Վ. ՄԻՐԱՔՅԱՆ


ՎԱՀԱՆ ՄԻՐԱՔՅԱՆ

(Ծնվ. 1875թ.)


Վ. Միրաքյանը հայտնի յե դարձել ավելի քան յերկու տասնյակ տարի առաջ գրած իր Լալվարի վորսը միակ պոեմով։ Լոռվա լեռնականի հովվական պարզ, պրիմիտիվ կյանքն ե նրա ստեղծագործության առարկան։ Պոեմի առանցքը մի վողբերգական սիրո պատմություն ե։ Հովվական կյանքի պատկերներ ու բնության գունեղ տեսարաններ գծելու մեջ Վ. Միրաքյանը ցուցադրել ե մեծ շնորհք: Պատմում ե եպիկական սառնասրտությամբ, լեզուն հարուստ ե, պատկերները ճոխ։ Հեղինակի աշխարհայացքը իր պատկերած գյուղական միջավայրի աշխարհայացքն ե։ Մի միջավայր, ուր թագավորում են նահապետական կենցաղի հետ կապված տնտեսությունը, սովորույթները, ադաթները, մանր սեփականատիրական հոգեբանությունը և յերկու հարևան ցեղերի հակադրությունից (հայի և թուրքի) բղխող նացիոնալիզմը։


Քաղաքի բուրժուական կուլտուրան վոչ մի բեկում չե առաջացրել բանաստեղծի հոգեբանության մեջ։ Նրա Լալվարի վորսը տեղական շրջանակից այն կողմը չի անցնում։


Վերջերս հայտնի դարձավ, վսր Վ. Միրաքյանը մի նոր պոեմ ե գրել յեղնիկի Փերին վերնագրով, վորի բովանդակությունը այլևս տեղական բնույթ չի կրում և, վորքան մեզ հայտնի յե, տոգորված ե համամարդկային իդեաներով: