Jump to content

Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/739

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

* * *


Ահա գարնան հետ և շարան—շարան
դաշտավայրերից դեպի զով սարեր
ձգվեց սայլերի, ուղտերի քարվան
փախչում են շոգից թե թուրք, թե հայեր։
Թնդում են ձորում գանգի հնչյուններ,
ձիերի խրխինջ, պայտերի դոփյուն,
մեկ—մեկի կրած անվերջ քարվաններ
քաշում ե նառը, ահեղ մռնչում.
վորը տանում ե ալաչխի քեչան,
կուժն ու խնոցին, ճիպոտն ու չաթան,
վորն ել զարդարված գիր ու փնջերով՝
որորվում, անցնում լեռան լանջերով։
Բայց նառն ինքնագոհ քայլում ե հանդարտ՝
բոժոժ ու գանգեր վզին ու կրծքին,
և որորելով կապերտներ ու զարդ,
գեղեցիկ հարսն ե տանում իր մեջքին.
մերթ բարկանալով կանգնում և հպարտ,
մերթ փրփուր թափում կատղած բերանով,
մերթ յերկար շուրջը կախելով բարդ—բարդ,
նա պարծենում ե գեղեցիկ բեռով։
Բռնել ե ճամպեն խիստ իրարանցում,
գոփում են ձիեր, սանձերը կրծում —
ազնիվ մետաքսից վոսկե թել գործած,
աղաջարիներ թամքերին ձգած,
հուժկու կրծքերից կապած թալիսման,
արևելյան ճոխ արծաթն ու վոսկին,
ճերմակ զաթիրան, քող ամպի նման
փռփռում են սիրուն հարսների դեմքին։
Լեռների տոնն ե. մարդ ու անասուն
ուրախ յերգելով դիմում են սարեր,
մոռնալով ձմռան քաշած վայնասուն,
ծաղիկ փնջերով անցնում են ձորեր։
Անցնում են արագ քոչ—քոչի միջով,
գարնան արևից փայլում են զենքեր,
և թարմ կենսաբույր թավիշ կանաչով
բացվում են, ժպտում սարվորի դեմքեր։
Փոքրիկ յերեխան պինդ մեջքին կապած՝
խեղճ հովվի կինն ել վազում ե վոտքով,
ոգնում ե մարդուն գոհ և սրտաբաց,
բախտի վորոշած ծանր վիճակով,
Մայում են, բայում գառնուկն ու մաքին
թնդում կովերի, հորթերի բառաչ.
իսկ արտն գալով գոմեշը ձագին
կանչում ե դանդաղ վազելով առաջ։
Վազում են հոգնած շները հոտի
և լեզուն հանած թանչին են տալիս.