* * *
ԼԱԼՎԱՐԻ ՎՈՐՍԸ
(Հատվածներ)
ՔՈՉԸ
Ծագում ե մանուկ արևը գարնան
Կովկաս լեռների ձյունի պատնեշից,
զարթնում են մեկ—մեկ սարերն աննման
ձմռան անվրդով քնի մշուշից.
ահա Լալվարի վիթխարի ուսին
բազմում ե արփին թարմացած ուժով,
սարեր ու ձորեր իրար յերես են
նայում են, ժպտում ամպի մշուշով...
Վերջին ձյուներն ել արդեն հալ ընկան,
արտասվեց իսկույն լեռների հսկան.
ամեն մի ձորից աղբյուր ե հոսում,
ամեն մի թփից բյուլբյուլ խոսում.
և դալար հովիտ և ժայռի կրծքեր,
արձագանգ տալով, գարուն են հնչում.
ձմռան փարախից հովվական յերգեր
զեփյուռի թևով սարերն են թռչում։
Ծաղկալից աշխարհ անվերջ ձորերի
բացվում ե, ժպտում կոկոնից զվարթ,
փարթամ գեղության վոգին Գուգարքի
շնչում ե գարնան բույրով անաղարտ.
ամպերն ել իրար համբույրներ տալով,
չվում են կայտառ, Լալվարը գրկում,
առաջին անգամ խիստ վորոտալով,
Գուգարք աշխարհին են յերգում.
և հայրենիքում փայլակ—կայծակի
գիշերվա դրոշմած գաղտնի համբույրներ
են յերկրին սերը յերկնքի,
դողում են սիրուց սարեր ու ձորեր։
Յեվ խորհրդավոր մի թովիչ ձայնով
խոսում են նրանք, իրար հետ փարվում,
յերգում են, խնդում, հազար բերանով
Լալվարի վիթխար հասակը գովում։