Էջ:Literature, Harutyun Surkhatian.djvu/74

Վիքիդարանից՝ ազատ գրադարանից
Այս էջը սրբագրված է

տալ: Մինն ասեց. վիճակն ի՞նչ ա, վոր ավատում ես. մեկելը՝ թե սարքովի բան ա , կնանոնց խեքից դուս եկած ու դհա ուրիշ ըսենց խոսքերով՝ ուզեցան Վարդիթերին ուրախացնեն ։


Վիճակը վոր պրծան, բղդի ջրիցը ածեցին մի թասի մեջ ու յերկու կնիկ իրանց բթերովը բոշ բռնեցին, մեկելը սրտումը մի մուրազ արեց ու ձեռը ջրի յերեսին քսելով՝ ասեց. — Թե աջ պտտվի, խեր գա։ Թասը են սհաթը ա ու անց ժաժ տալու՝ պտտվուց աջ. ես դհիցը աչքալիս խոսացին, վոր նրա սրտի մուրազը կատարվեց։


Հետո ամեն կնիկ ել սրտումը մի մուրազ առնելով՝ ձեռներ քսեցին. վորինը աջ եր պտտվում, աչքալիս եյին խոսում , վորինը ձախ՝ ասում եյին՝ սուտ բաներ են , սրտի ումուդներ են , ուրիշ վոչինչ:


Մեր Վարդիթերն ել մտքումն ես դրուց. Սոսին թե կարողանամ ես աշունքին ուրախացնել, ա պտտվի։ Համա ինչ ոգուտ, նրանը ձախվելուցն եր վեր կացել ես որ։ Կնանիքը տեսան, վոր նրա բանը չի հաջողեց, ասին. — Ես որ քեզ վրա չեկավ, որիցն ա, թե չե մի հետ ելա լավ կլիներ վիճակդ. համա նա իր գլուխը հենց առաջի վիճակումը լաց ելավ. ըստոնք ավելորդ եյին։


Ամեն բանը յերբ վոր վերջացավ, սուփրեն բերին քցեցին. պառավները ջոկ նստեցին, հարսն ու աղջկեքը ջոկ. կաթնովի ամանները առաջ քաշեցին. կերան ու վրեն ել խորովածը, նրա վրեն ել վոսկու ռանգ գինին մին-մին խմեցին ու որհնեցին ես որվան վիճակը վոր ուժը լավ դուս եկավ՝ լավ. ումն ել վատ դուս եկավ, աստված տա,վոր լավանա։


Յերբոր հացից պրծան, շնորհակալություններ անելով՝ աժենքը իրանց յերեխեքը վեր կալան ու գնացին: Հիվանդատերերն ել վիճակի ջրիցը մի մին թաս լցրած տարան , վոր նրանով լեղացնեն, բալքի սաղանան. ագապ աղջկատերերն ել տարան աղջկերանց գլուխը լվանան, վոր մազերը յերկարի:


Մեր Սոսն ել մի կնկա մի դտնակ եր տվել ուրիշի տանը, վոր իր համար վիճակ քցի. ես խեղճի վիճակն ել հենց են եր դուս եկել. Յերթիկ յերթիկ բռնել ես, յերթկատակին կռնել ես. Իմ նանը քեզ աղջիկ լի տալ, անուշ քունդ կտրել ես։


Սոսը հենց վոր իր անխեր վիճակի համար լսեց, գլխին կրակ վառվեց, ազբար ելած՝ (շվարած )ընկավ հիքանիքը ու ինքն իրան կորցրածի պես թառակե թառակ (թաղե ի թաղ) ման եր գալի, ընչանք ընտեղանք քարեքար դիպավ, վոր իրիկնապահը մոտեցավ. հետո տեսավ, վոր բան չի դառնում, հետ դառավ գեղը, գնաց Գա